Ախուրյանում շենքեր կկառուցվեն
Ուրբաթ, 20 Մայիս 2011 20:23
Hits smaller text tool iconmedium text tool iconlarger text tool icon
axuryan_shirak_bigՔաղաքաշինության նախարարությունը եւ «Գլենդել Հիլզ» ընկերությունը համատեղ անդրադարձել են NEWS.am-ի «Ախուրյանում մտադիր են անօթեւան ընտանիքների համար շենք կառուցել գրունտային ջրերի վրա՞» հրապարակմանը, որտեղ նշվել է, որ «Շիրակի մարզի Ախուրյան համայնքում պետական բնակարանաշինությունը դեռ չսկսված դադարեցվել է, քանի որ պարզվել է, որ շինարարության համար հատկացված տարածքում առկա են գրունտային ջրեր»:


Համատեղ արձագանքում ասվում է.

«Ձեր կայքում 19.05.11թ. հրապարակված` «Ախուրյանում մտադիր են անօթեւան ընտանիքների համար շենք կառուցել գրունտային ջրերի վրա՞» հրապարակման մեջ տեղ են գտել անճշտություններ: Խնդրում ենք հրապարակել համապատասխան ճշտում:

Ախուրյան համայնքում բնակարանաշինությունն սկսելուց առաջ կառուցապատող կազմակերպությունը («Գլենդել Հիլզ» ՓԲԸ) շինարարության մեկնարկից առաջ պատվիրել է ինժեներա-երկրաբանական հետազոտություն: Համաձայն փորձագիտական եզրակացության, տարածքում 2.7-3 մետր խորության վրա առկա են գրունտային ջրեր, որոնք հոսող չեն եւ խոչընդոտ չեն շենքերի կառուցման համար: Բացի այդ, փորձագիտական եզրակացությունն արձանագրել է, որ շինարարության եւ կառուցվածքների շահագործման վրա ազդող երկրաբանական պրոցեսներ` սողանք, փլուզում եւ այլն չկան: Ախուրյան համայնքում բնակարանաշինության պետական ծրագիրը մեկնարկել է, ընթանում են հողային աշխատանքները: Այստեղ նախատեսվում է կառուցել 3 շենք, մոտ 105 բնակարան»:

 

Ավելացնել մեկնաբանություններ


Անվտանգության կոդ
Թարմացնել

Գլխավոր Լուրեր Ախուրյանում շենքեր կկառուցվեն
Add this page to Blinklist Add this page to Del.icoi.us Add this page to Digg Add this page to Facebook Add this page to Furl Add this page to Google Add this page to Ma.Gnolia Add this page to Newsvine Add this page to Reddit Add this page to StumbleUpon Add this page to Technorati Add this page to Yahoo
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: