Ինչի՞ կարող էր հասնել ԵԱՀԿ-ն
Հինգշաբթի, 06 Հոկտեմբեր 2011 20:39
Hits smaller text tool iconmedium text tool iconlarger text tool icon
OSCE_bigԱյսօր մեկնարկած` «Ինչպիսի՞ն է ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ապագան» խորագրով եռօրյա համաժողովի նիստի թեմաներից մեկն էր` «Քաղաքացիական հասարակության դերը՝ որպես հանրային շահերի պաշտպան. արդյո՞ք մենք որևէ ազդեցություն ունենք»:

Հանրային քաղաքականության մշակման կենտրոնի տնօրեն Գորան Բուլդիոսկին խոսեց ՀԿ-ների դերի ու ազդեցության մասին: «Ավելի ու ավելի ապրում ենք պոպուլիստական աշխարհում: Քաղաքացիական հասարակությունը շատ ժամանակ ունենում է ճիշտ տեղեկություններ, սակայն դա փաթեթավորելու, ծախելու համար չունի իրական մոդելներ»:

Բուլղարիայի Հելսինկյան կոմիտեի նախագահ Կրասիմիր Կանևը խոսեց իրավապաշտպան ՀԿ-ների մասին: «Առանց իրավապաշտպան ՀԿ-ների՝ ԵԱՀԿ-ն ինչի՞ կարող էր հասնել: Ի՞նչ ապագա եմ ես տեսնում իրավապաշտպանների նոր դերակատարման հարցում: Նոր դերի որոշ տարրեր այս պահին քիչ թե շատ կայացած են և կենսունակ: Իրապաշտպանների դերը պետք է իր տեղն ու ազդեցությունն ունենա կառավարման համակարգում»,- ասաց նա:

«Քաունեթերփարթ ինթերնեշնլ-Հայաստան»-ի ղեկավար Ալեքս Սարդարը, խոսելով ազդեցության մասին, հարց ուղղեց՝ օրինակ` մեր աշխատանքը ինչ-որ հետևանք թողնո՞ւմ է հանրային շահի պաշտպանության հարցում: «Ազդեցությունը պետք է լինի շարունակական , մի քայլը պետք է հենվի մյուս քայլի վրա: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարող են բերել մի բան, որոնց կառավարությունները չեն հասնում»: 

Խոսելով լեգիտիմության մասին՝ Գ.Բուլդիոսկին նշեց, որ վստահության արժանացածները հաճախ կորցնում են այն, և այստեղ վակում է առաջանում, որը պետք է լցնեն հենց ՀԿ-ները: 

Ա.Սարդարը նկատեց, որ մենք երբերմն թույլ ենք տալիս այն, ինչ մերժելի է, օրինակ՝ կոռուպցիան. «Մենք հաճախ չունենք այն մոտեցումները, թե ինչպես պետք է մատուցենք «ճիշտը»: Պարտադրե՞լ ու ասել` հետևի՛ր իմ բարոյական ուղենիշին` այդպես որևէ արդյունքի չես հասնի, որովհետև մեկը կարող է ընդունել, որ կնոջը ծեծելը վատ բան է, իսկ գյուղում ապրող մեկը` ոչ»:
1in.am 
 

Ավելացնել մեկնաբանություններ

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն ադմինիստրատորի կողմից: ԽՆդրում ենք հայերեն լեզվով մեկնաբանությունները գրել հայատառ:


Անվտանգության կոդ
Թարմացնել

Add this page to Blinklist Add this page to Del.icoi.us Add this page to Digg Add this page to Facebook Add this page to Furl Add this page to Google Add this page to Ma.Gnolia Add this page to Newsvine Add this page to Reddit Add this page to StumbleUpon Add this page to Technorati Add this page to Yahoo
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: