Մարդալըման օձը
Կիրակի, 10 Ապրիլ 2011 17:30
Hits smaller text tool iconmedium text tool iconlarger text tool icon
Էդ բանը էսման է էղէ: Պողէն պիճի տղա կէղնի հօրից ու մօրից ինատ է էրէ գլօխը կառնի տնէն փախնիկը ընկէ չոլէրը կէրթա, կէրթա հասնիկը մի քարափըմ ու ինքը իրան կըսէ էսօրէն լավ տեղ չըկա,էստէղ մընամ ինձի համար կապրիմ թաքիլա ինսընի էրէս չտեսնիմ: Ինքը շատ անոթի կէղնի, կընգնի էս ու էն թարաֆը ման գուկա օր իրա համար ուտէլու բան գըդնի: Էդ հատաղին տէսնիկը մէնծ օձըմ կուճուճվէ արևի տակը պառկէլ է, էդ տըղի օդքերու ձէնը օր գիմանա գըլոխը բանցրցուկը տէսնիկը մի պիճի տըղէմ անոթի, ծարավ ման գուգա, էդոր կսէ արի էղի ընձի տըղա քէզի լավ կաշէմ, տըղէնէլ ռազի կէղնի:
Օձը բատաթ կէղնի տղին կառնէ շալակը տանիկը իրանց տունը օր մի մէնծ քարափ էր մըտնիկը նէս մուղարէն տըղէն տեսնիկը աշխըրքի էրէսին ինչքան օձ ու կարիճ կա քուլի հոտէն թոփ էղէ, վախէնալուց օձը թմիշ կէղնի էդ մէնծ օձը կըսէ տըղա ջան մի վախէնա էդոնք քուլի քու ախպրտանքն ու քուրէրըդ էն քէզի բան չէն ըսէ օր ըսէլու էղան ընձի ըսա ես էդօր հախէն գուգամ, ինքս էդոնց թաքուհին էմ: Մէնք ինչ օր կէրանք, խըմինք դու էլ մեզի հէտ կուտէս, կը խըմէս, անոթի չես մընա էնէլ կըսէ լավ:
Օձի ուտածը գորդէ, մուկէ, ծիտիկ է, ուրիշ, ուրիշ պիճի շնչավոր կէնդանիներ, հըմը հողնէ օր չըբըդի ղըմըշի շատ ուտէ օրա չպարպի: Օձ թաքուհին կըսէ տըղա բէրանդ բաց էրա քու լէզվին աղու տամ օրա ում հէտէլ օր խոսիս քու էդ աղունօվ լէզվով էդօր աղուօտես: Տըղէն էլ բէրանը բաց կէնէ օձը լեզուն դընէկը էդոր բէրնի մէջը պըտըտցուկը տըղի լեզվի ճոթին աղու կուտա կըսէ դու քու լեզվով բիդունքընէլ սիրտը կդաղէս:
Էդ տըղէն էրկան վախթ մընակը օձ ու կարիճների քովը, էդօր խասյաթընէլ դառնակը օձ ու կարիճի խասըթի պես հըմը դրաֆը մընակը ինսընի դրաֆի պէս, ում հէտ օր խոսիկը օձի ու կարիճի պէս խածէկը: Էդ Պողէն հասակ կառնի մէնծընակը գուգա իրանց գէղը էդտեղ աղջիկըմ տէսնիկը օձի լէզու թափէկը էդ աղջըկան խապէ իրան կընիկ կառնի էրէխա, թոռ փէսանէր կունէնա հըմը էդօր խասյաթը չի փոխվի էլի մընակը օձի ու կարիճի խասյաթի, ում հէտէլ օր խոսիկը էդօր լէզվի ճոթէն օձի աղու թափէկը, էդօր ամէն մի խոսքը մի փուտըմ մէղրով չի ուտվի: Էդմանէրին ժողովուրդը կըսէ. «Գիտէս ի՞նչ օձի խածածն է»:
Դուք գիտէք օր օձը անողնաշարէ, պաղ էրէս, էդոնց մէջը արուն չկա, նա սիրտ ունին, նա ջիկար, էդմաննէրի համար ազգ ու բարէկամ չըկա բիտունքնէլ մէկէ ինքը գիտէ իրա աղուն օր լէզվի ճոթին հազր պահած ամէն ռաստ գալողին խածէ:

 

Ավելացնել մեկնաբանություններ


Անվտանգության կոդ
Թարմացնել

Add this page to Blinklist Add this page to Del.icoi.us Add this page to Digg Add this page to Facebook Add this page to Furl Add this page to Google Add this page to Ma.Gnolia Add this page to Newsvine Add this page to Reddit Add this page to StumbleUpon Add this page to Technorati Add this page to Yahoo
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: