Մեր մասին

«Քաղաքական Մշակույթի Եվ Համաձայնությունների Զարգացման  «Շիրակ Կենտրոն» ՀԿ

«Centre Of Political  Culture And Agreements Development  «Shirak» NGO

«Քաղաքական մշակույթի և համաձայնությունների զարգացման «Շիրակ կենտրոն» ՀԿ 
իր գործունեությունը  սկսել է 2005 թ.-ից:

Ի՞ՆՉ Է «ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆԸ»
«Շիրակ կենտրոնը» ոչ կառավարական, անկախ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, գրանցվել  է  2006  հունվարի 5-ին (գրանցման վկայական՝ 03Ա 070504)`«Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունների  մասին» օրենքի պահանջներին համապատասխան, տեղակայված է Գյումրիում /Հայաստան/:

«ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆԻ» ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
«Շիրակ Կենտրոնի» գործունեությունը նպատակաուղղված է Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը, մարզերում սոցիալ-քաղաքական  կարևորագույն խնդիրների լուծմանը,  հասարակության ու պետության, մասնավորապես տարածքային կառավարման,  տեղական ինքնակառավարման  մարմինների և համայնքների  միջև  առկա տարաձայնությունների հարթեցմանը, սոցիալ-քաղաքական հետազոտությունների,  վերլուծությունների իրականացմանը, նոր ծրագրերի մշակմանը,  կոալիցիաների ձևավորմանն ու հակամարտությունների լուծմանը, անօթևանների շահերի պաշտպանությանը, տնտեսական, սոցիալական և քաղաքացիական ազատությունների իրավունքների պաշտպանությանը: Կենտրոնը նպատակ ունի աջակցել հասարակական տարբեր խմբերին ու խավերին՝ օգնելով բարդ ու վերափոխվող քաղաքական պայմաններում նոր գաղափարների  ու  ռազմավարությունների ընկալման կարողությունների ձեռքբերմանն ու կատարելագործմանը:

«ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆԻ» ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Աջակցել.քաղաքական  մշակույթի ձևավորմանն ու ամրապնդմանը, երիտասարդության շրջանում առաջնորդության հմտությունների զարգացմանը, տարբեր հասարակական, սոցիալական  և քաղաքական խմբավորումների միջև կոալիցիաների ձևավորմանը, քաղաքացիական ազատությունների իրավունքների պաշտպանությանը, դասընթացների և սեմինարների կազմակերպման միջոցով քաղաքացիական կրթության ծավալմանը:

ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
Քաղաքական տարբեր ուժերի, հասարակական կազմակերպությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, էթնիկական և սոցիալական տարբեր խմբերի միջև հանդուրժողական մթնոլորտի ձևավորում և բազմակողմանի բաց քննարկումների կազմակերպում, հասարակությանը հիմնախնդիրների լուծման ուղիների մատնանշում.
Համապետական և տեղական ինքնակառավարման  մարմինների ընտրություններում դիտորդական առաքելության իրականացում:
Տնտեսական, սոցիալական, քաղաքացիական ազատությունների իրավունքների պաշտպանություն և մոնիտորինգ,
Սերտ համագործակցություն ԶԼՄ-ների հետ, սույն թեմաներին առնչվող լրագրողական աշխատանքների մրցույթների կազմակերպում և դրանց մասսայականացում:
Կազմակերպության նպատակների իրականացմանն ու առաջադրված խնդիրների լուծմանն ուղղված զանգվածային լրատվամիջոցների և տեղեկատվական կենտրոնների ստեղծում:
Նպաստում հաշմանդամ անձանց քաղաքական, մասնավորապես ընտրական իրավունքների պաշտպանությանը:
Քաղաքագիտության և քաղաքականության, համաձայնություններին և բանակցություններին նվիրված մասնագիտական բաց գրադարանի հիմնում:

Ո՞ՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼ «ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆԻՆ» 

ԵՎ ՂԵԿԱՎԱՐԵԼ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Անձը պետք է ունենա.
Նոր գաղափարների և ռազմավարության ընկալման ունակություն:
Դրական փոխհարաբերություններ  ստեղծելու  և պահպանելու կարողություն, լսելու ցանկություն և նրբանկատություն այլոց հանդեպ:
Անձը պետք է լինի.
Առաջադեմ հայացքներ կրող՝ ժողովրդավարական հասարակությունում քաղաքական և հասարակական կազմակերպությունների զարգացման պարզ պատկերացումներով:

Տեղեկությունների համար կարող եք դիմել «Շիրակ Կենտրոն»:
Սիրով կընդունենք համագործակցության  ցանկացած  առաջարկ:

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: