Հյուսիսային Աֆրիկայի երեք դասերը
Երկուշաբաթի, 14 Մարտ 2011 16:49
Hits smaller text tool iconmedium text tool iconlarger text tool icon

Մենք բոլորս երեք դասեր պետք է քաղենք Հյուսիսային Աֆրիկայի դեմոկրատական ապստամբություններից, որոնք այս պահից պետք է ուղենիշ դառնան մեր քաղաքականության համար:

ԱՌԱՋԻՆ. Անընդունելի է քարոզել ժողովրդավարություն և միաժամանակ զինել դրա թշնամիներին: Եթե քաղաքականության մեջ ընդունելի է համարվում Քադաֆիին կամ նրա նման բռնապետերին զինելը, ուստի նույն տրամաբանությամբ ընդունելի կարելի է համարել նաև ժողովրդավարական արժեքների և ազատությունների համար մարտնչողներին զինելը, առավելևս, եթե մեզ չի հաջողվում այլ միջոցներով կատարելու ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած մեր պարտավորությունը` պաշտպանելու մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը: Սակայն ակնհայտ է նաև, որ նշված միջոցին պետք է դիմել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Ամենակարևորը սակայն այն է, որ պետք է անմիջապես դադարեցնել զենքի վաճառքը բռնապետական ռեժիմներին, որտեղ էլ նրանք լինեն: Ժողովրդի դեմ զենք օգտագործելու անթույլատրելիության վերաբերյալ ժողովրդավարության կոչը չի սահմանափակվում Հյուսիսային Աֆրիկայով, այլ հավասարապես վերաբերում է բոլոր բռնապետական ռեժիմներին և ոչ միայն նրանց:

ԵՐԿՐՈՐԴ. Եկեք Եվրամիության արտաքին քաղաքականության մեջ ամրագրենք մի դրույթ, որով բռնապետական ռեժիմների առաջնորդներին և նրանց մերձավորներին արգելվի անձնական նպատակներով մուտք գործել մեր երկրներ: Նրանք պետք է զրկվեն սեփական ժողովրդին կողոպտելու միջոցով ձեռք բերված հարստությունը մեր բանկային համակարգի և շուկայի միջոցով լվանալու հնարավորությունից, իրենց երեխաներին մեր ուսումնական հաստատություններում կրթության տալու հնարավորությունից և մեր հանգստավայրերից օգտվելու հնարավորությունից:

ԵՐՐՈՐԴ. Եվրամիությունը պետք է անհապաղ ճանաչի ապստամբած երկրների ժամանակավոր կառավարությունները (ինչպես էլ որ նրանք իրենց անվանեն)` որպես ժողովրդի օրինական ներկայացուցիչներ, այնքան ժամանակ, որքան նրանք հավատարիմ կմնան ժողովրդավարությանը, և ԵՄ-ն պետք է որպես իշխանություն չճանաչի նրանց բռնաճնշողներին: Օրինակ, լեհական <Սոլիդարնոստ>-ը ժամանակին ճանաչվեց որպես այդպիսին շատ ավելի վաղ, քան այն դարձավ օրինական, ժողովրդավարական իշխանություն: Մենք պետք է ակտիվ գործողությունների դիմենք` Հյուսիսային Աֆրիկայի ճանաչված ընդդիմադիր առաջնորդների հետ շփման մեջ մտնելու համար և միաժամանակ շարունակենք քայլերը այն ուղղությամբ, որ ԵՄ դիվանագետները շփման մեջ լինեն ականավոր ընդդիմադիրների հետ ոչ ժողովրդավար երկրներում, անկախ այն բանից, թե որտեղ են նրանք գտնվում:

Նշված երեք քայլերը կբարձրացնեն մարդկանց հարգանքը ժողովրդավարության հանդեպ, ազդանշան կլինեն նրանց համար, ովքեր չեն հարգում ժողովրդավարության օրենքները, և պատմության անիվը կդնեն ճիշտ ուղու վրա:

 

Գրահամ Վաթսոն

Եվրոպայի խորհրդարանի պատգամավոր,
Եվրոխորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ,
ԵՄ – Հնդկաստան կապերի Եվրոխորհրդարանի խմբի ղեկավար,
Եվրոպայի լիբերալների և բարեփոխումների կուսակցության փոխնախագահ

 

Ավելացնել մեկնաբանություններ

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն ադմինիստրատորի կողմից: ԽՆդրում ենք հայերեն լեզվով մեկնաբանությունները գրել հայատառ:


Անվտանգության կոդ
Թարմացնել

Գլխավոր Քաղաքական Հյուսիսային Աֆրիկայի երեք դասերը
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
Add this page to Blinklist Add this page to Del.icoi.us Add this page to Digg Add this page to Facebook Add this page to Furl Add this page to Google Add this page to Ma.Gnolia Add this page to Newsvine Add this page to Reddit Add this page to StumbleUpon Add this page to Technorati Add this page to Yahoo
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: