Ամերիկյան պրեզիդենտները անկախության և ժողովրդավարության մասին
Հինգշաբթի, 12 Օգոստոս 2010 19:08
Hits smaller text tool iconmedium text tool iconlarger text tool icon
Ամերիկայի պրեզիդենտները ժողովրդավարության մասին
Ամերիկացի պրեզիդենտները կառավարության, պետության մասին
Ամերիկայի պրեզիդենտները ընտրությունների
մասին

Ամերիկայի պրեզիդենտները
պրեզիդենտության մասին

USAPRESI

Դժվարության կամ վտանգի ժամանակ այն մարդը, որը կվարանի անհրաժեշտության դեպքում սատար կանգնել իր երկրի իրավունքներին, արտոնություններին և անկախությանը, պիտանի չէ իշխանության համար:
ԷնդրյուՋակսոն

Կյանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու կարողությունը կապահովի մեր անկախությունը, ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ:
Միլլարդ Ֆիլմոր

1776թ. հուլիսի 2-ը Ամերիկայի պատմության ամենահիշարժան օրն է: Ես կարծում եմ, որ եկող սերունդները այն կնշեն որպես ամենամեծ տոն: Այն կհիշատակվի իբրև փրկության օր` մեծաշուք արարողություններով ուղղված ամենազոր Աստծուն: Այն պետք է հանդիսավոր տոնակատարություններով նշվի` սպորտային խաղերով, զինավարժություններով, զանգերով և ղողանջներով ու հրավառությամբ` մայր ցամաքի մի ծայրից մյուսը, այսուհետև և ընդմիշտ:
Ջոն Ադամս

Երբ հանգամանքների բերումով մարդկանց անհրաժեշտ է խզել քաղաքական կապերը, որոնցով կապված են եղել ուրիշների հետ, և ստանձնել Աստծո բնույթին և Բնության օրենքներին համապատասխան անկախ պետություն, մարդկային կարծիքների հանդեպ պատշաճ հարգանքը պահանջում է հայտարարել այն պատճառները, որոնք ստիպում են նրանց բաժանվել:
Այս Հռչակագրին նեցուկ կանգնելու համար պատրաստ ենք տալ մեր կյանքը, ապագան և սուրբ պատիվը` ապավինելով աստվածային նախախնամությանը:
Թոմաս Ջեֆֆերսոն

Հռչակագրի հեղինակները նպատակ ունեին, և փառք Աստծո, հիմա դա ապացուցվում է, խոչընդոտ հադիսանալ նրանց համար, ովքեր կցանկանան որոշ ժամանակ անց ազատ մարդկանց կանգնեցնել բռնակալության ատելի ճանապարհին: Հեղինակները գիտեին, որ հարստությունը հակված է բռնապետներ ծնելու, և եթե հանկարծ այս օրհնված երկրում վերականգնվի բռնապետությունը, նրանք կտեսնեն, որ կա գոնե մի պինդ կաղին կոտրելու համար:
Աբրահամ Լինքոլն

Ջեֆֆերսոնի Հռչակագիրը գործնական փաստաթուղթ է, գործնական մարդկանց համար: Դա փիլիսոփայական թեզ չէ, այլ մտրակ` բռնապետների համար, դա պետության տեսություն չէ, այլ գործողությունների ծրագիր:
Անկախության Հռչակագիրը պատերազմի նախապատրաստական փաստաթուղթ է: Դա կենսական և պրակտիկ գործընթաց է և ոչ թե հռետորական դիմում: Ազատությունը պարզապես միայն մարդկանց իրավունքների ընդհանուր կոչերը չէն: Այլ այդ կոչերի վերածումը որոշակի գործողության:
Վուդռոու Ուիլսոն

Իր հիմնական գծերով Անկախության Հռչակագիրը խոր հոգևոր փաստաթուղթ է: Այն ոչ թե նյութական, այլ հոգևոր գաղափարների կոչ է: Հավասարություն , ազատություն, անկախ ժողովրդավարություն, մարդկանց իրավունքներ`, սրանք բաներ են, որ կարելի է տեսնել և շոշափել: Քանի դեռ ամերիկյան ժողովուրդը հավատ ունի սրանց նկատմամբ, անկախության սկզբունքները կծաղկեն:
Քալվին Քուլիջ

Անկախությունը ցույց է տալիս, որ մարդ հոգի ունի, և այդ պատճառով բոլոր մարդիկ իրար հավասար են, և դա ամերիկյան սիստեմի անկյունաքարն է:
Դեյվիթ. Դ. Էյզենհաուեր

Կարծում եմ, որ այս հիշարժան փաստաթղթի հեղինակները նպատակ ունեին ընդգրկել բոլոր մարդկանց, բայց նրանք մտադիր չէին  հայտարարել, թե բոլորը հավասար են բոլոր կողմերով: Նրանք նպատակ չունեին ասելու, թե բոլորը հավասար են գույնով, չափսով, մտավոր կամ հոգևոր կարողություններով կամ սոցիալական ծագումով: Նրանք, որոշակի ձևակերպել են, թե ինչ կողմերով են հավասար համարում, հավասար` : Այս էին նրանք ասում և այս էլ նկատի ունեին:
Եկեք հրաժարվենք սոփեսություն անելուց այս կամ այն մարդու մասին, այս կամ այն ազգի մասին, որ մի ազգը ավելի ցածր է և պետք է դրվի ավելի ցածր պայմաններում, հրաժարվենք այդ մտածելակերպից, որ թողել են մեզ: Եկեք հրաժարվենք այս ամենից, և այս երկրում միանանք մի մարդու պես, մինչև որ նորից կարողանանք ասել` բոլոր մարդիկ հավասար են… Ես գնում եմ հուսալով, որ ազատության ճրագը կվառվի ձեր սրտերում այնպես, որ այլևս չեն կասկածի, թե բոլոր մարդիկ հավասար են:
Աբրահամ Լինքոլն


Ամերիկայի պրեզիդենտները ժողովրդավարության մասին

Ժողովրդավարությունը այնքանով է պետություն, որքանով ընկույզը` ծառ, տաճարը` շենք:
Ջոն Ադամս

Կառավարման ամենավատ ձևը մաքուր ժողովրդավարությունն է, այսինքն` երբ քաղաքացիները անշեղորեն գործում և հետևում են օրենքներին: Նման կառավարությունը  անզոր է տարաձայնությունների չարիքի դեմ:
Ջեյմս Մադիսոն

Ինչպես չեմ կարող լինել ստրուկ, այնպես էլ չեմ կարող լինել տեր: Այս արտահայտում է իմ վերաբերմունքը ժողովրդավարության նկատմամբ: Այն  ամենը, ինչ տարբերվում է սրանից, որ չափով որ տարբերվում է` դեմոկրատիա չէ:
Աբրահամ Լինքոլն

Ժողովրդավարության նավը, որը անցել է բոլոր փոթորիրկներով, կարող է խորտակել նավում եղածների խռովության պատճառով:
Գրուվեր Քլիվըլանդ

Ժողովրդավարությունն ավելին է, քան կառավարման ձև: Դա առանձնահատկություն է: Նրա ետևում երկարատև կարգուկանոն է, որը մարդկանց ինքնահաստատում, ինքնատիրապետում, սովորության ուժ և խաղաղություն հասարակական խորհուրդ և հարգանք է տալիս օրենքի նկատմամբ:
Վուդրոու Վիլսոն

Ժողովրդավարությունը ոչնչացնող չէ, այլ ստեղծող: Նա թագավորների աստվածային իրավունքների ժխտումը չէ, այլ մարդկանց աստվածային իրավունքների հավելյալ հաստատումը: Նա մարդկային հարաբերությունների այբուբենն է: Նրա հիմքը խարսխվում է հավիտենականության վրա:
Քալվին Քուլիջ

Ժողովրդավարական կառավարության ամենամեծ նպատակը իր քաղաքացդիներին հնարավերին չափ աջակցելն է: Նրանց կյանքի պայմանները լավացնելը, նրանց այնպիսի ազատությունների տալը, որ չեն խանգարի իրենց հարևաններին` զբաղվելու արտադրությամբ  և մշակույթով:
Ֆրանկլին Դ.Ռուզվելտ

Ժողովրդավարության համար անփոխարինելի մարդ գոյություն չունի: Երբ հանրապետությունը հանգում է մարդու անփոխարինելիության մտքին, մենք արդեն ունենք կայսր:
Ժողովրդավարության հիմքում ընկած է այն համոզմունքը, որ մարդ ունի բարոյական և մտավոր ունակություններ, ինչպես նաև տարրական իրավունքներ` ինքն իրեն խելամտորեն և արդարացի ղեկավարելու:Ժողովրդավարությունը հաստատում է, որ կառավարությունը ստեղծված է անհատի օգտի համար, դեմոկրատիան որոշում է անհատի իրավունքների և ազատության չափը:
Ժողովրդավարությունը ցույց է տալիս, որ ազատ ազգերի միջև ծագող տարաձայնությունները կարող են լուծվել արդարացիորեն և կարող է ձեռք բերվել երկարատև խաղաղություն:
Հարրի Թրումեն

Ժողովրդավարությունը մի բառով բացատրելու համար պետք է օգտագործել համագործակցություն բառը:
Էյզենհաուեր


Ամերիկացի պրեզիդենտները կառավարության, պետության մասին

Ազդեցությունը դեռ կառավարություն չէ:
Ջորջ Վաշինգտոն

Իմ թանկագին համաքաղաքացիներ: Մեր կառավարման ձևը, ինչքան էլ անգնահատելի լինի, մեզ շատ պարզ ցույց է տալիս ուրիշ ազգերի նենգ բանսարկությունները և նրանց կործանարար ազդեցությունը: Անհողդողդ չեզոքությունից բացի ոչինչ չի կարող պահպանել մեզ:

Ոչ թե ուժերի համախմբումը կամ համակենտրոնացումը, այլ նրանց բաշխումն է ստեղծում լավ կառավարություն:

Կառավարությունները ուժ են ստանում կառավարվողների վստահությունից:

Այն կառավարությունն է ուժեղ, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն նրա մի մասն է զգում:

Ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ առանց վախի կամ պարտքի զգացման: Լսավ մարդիկ կենթարկվեն վերջինին, իսկ վատերը` միայն առաջինին:
Թոմաս Ջեֆերսոն


Ամերիկայի պրեզիդենտները ընտրությունների մասին

Ընտրություններին մասնակցելու իրավունքը ամերիկյան քաղաքացու համար շատ էական է: Երբ այն առաջնորդվում է ողջախոհությամբ, խելամտությամբ, հայրենասիրությամբ և մեր հաստատությունների ճիշտ իմացությամբ, այն դառնում է դեմոկրատական կառավարության իրական հիմքը, որտեղ գերագույն ուժը մարդիկ են:
Անդրյու Ջոնսոն

Համընդհանուր ընտրական իրավունքի համար պետք է ունենալ համընդհանուր կրթվածություն:
Ռուզվելտ Հեյս

Ազատությունը կարող է ապահով լինել այն ժամանակ, երբ ընտրելու իրավունքը լուսավորվում է կրթությամբ:
Տեղական վատ իշխանությունը իրոք որ մեծ չարիք է, որից պետք է խուսափել:Սակայն բռնանալ ազատության և ընտրական իրավունքների վրա` ավելին է, քան չարիքը: Դա հանցագործություն , որը շարունակվելու դեպքում կխորտակի կառավարության հիմքերը:
Ջեյմս Գարֆիլդ

Քվեատուփը ազատ քաղաքացիների վեճերի ամենից արդար դատավորն է:
Ջեյմս Բուչանան

Քվեատուփը ավելի հզոր է, քան հրազենի գնդակը:
Աբրահամ Լինքոլն


Ամերիկայի պրեզիդենտները պրեզիդենտության մասին

Ներկայիս իմ պարտականություններին անցնելիս ոչինչ չեմ կարող խոստանալ, բացի նրանից, որ իմ մտադրություններն ազնիվ են և դրանք իրագործելու եմ ճշտությամբ և ջանասիրաբար:
Ջորջ Վաշինգտոն

Ոչ մի մարդ, որ երբևէ պրեզիդենտ է եղել, չի ողջունի իր ընկերոջը այդ պարտականությունը ստանձնելու համար: Պրեզիդենտները պարգևներ են բաժանում` վաստակելով թշնամիներ և դառնալով :
Ջոն Ադամս

Ոչ մի մարդ դեռ չի արդարացրել իրենից սպասվող ակնկալիքները` դառնալով պրեզիդենտ:
Ես ուզում եմ նշել, որ իմ անձնական կարողությունը չի ավելացել ղեկավարմանս ընթացքում: Ես հեռանում եմ այնպես մաքուր, ինչպես եկա:
Թոմաս Ջեֆերսոն

Պրեզիդենտի ամենաբարձր պարտականությունը սահմանադրությունը օրինազանցությունից զերց պահելն է: Պրեզիդենտի ուժը ժխտելու մեջ է, ոչ թե հաստատելու: Նա չի կարող անտեսել օրենքը:
Ջեյմս Փոլք

Պրեզիդենտը ավելի փառահեղ բան է, քան քրիստոնեական աշխարհում զանկացած ժառանգաբար անցնող միապետական թագը: Բայց դա, այնուամենայնիվ, փշե պսակ է:
Իմ ամենամեծ ցանկությունը երկիրս խաղաղ և բարգավաճ տեսնելն է և ապրելը` վայելելով համերկրացիներիս սերն ու հարգանքը:
Ջեյմս Բուչանան

Իրենց ժամկետի վերջում շատ քիչ պրեզիդենտներ են երջանկություն ունեցել տեսնել իրենց կուսակցությունը ավելի հզորացած, քան ընտրություններից առաջ: Շատ քչերի օրոք է երկիրը բարգավաճել: Արդյունքները ակնհայտ են: Ծառը պտուղից է իմացվում:
Ռուզերֆորդ Հեյս

Կարևոր չէ, թե ինչքան երկար ես պրեզիդենտ, կարևոր է, թե ի՞նչ ես արել այդ ժամանակ: Ինձ տրվեց այդ հնարավորությունը, ես լավ կատարեցի իմ գործը: Պատմության մեջ ես իմ տեղը երևի ունեմ: Գուցե որևէ մեկը ավելի լավը լիներ, քան ես, բայց ես արեցի ամեն ինչ` իմ հնարավորության սահմաններում:
Թեոդոր Ռուզվելտ

Պրեզիդենտը ազատ է և՛ օրենքի, և՛ իր խղճի առաջ դառնալու այնպիսին, ինչպիսին նա ցանկանում է դառնալ:
Վուդրոու Վիլսոն

Չեմ կարծում, որ պրեզիդենտը պետք է հրաժարվի իր անձնական ընկերներից կամ կյանքի հաճույքներից:
Աստված իմ, այս ինչ անիծյալ աշխատանք է: Թշնամիներս ինձ չեն անհանգստացնում: Ես նրանց մասին լավ հոգում եմ:Բայց իմ ընկերները, գրողի տարած ընկերներս…նրանք են ինձ անհանգստացնում:
Ուորեն Հարդինգ

 

Ավելացնել մեկնաբանություններ

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն ադմինիստրատորի կողմից: ԽՆդրում ենք հայերեն լեզվով մեկնաբանությունները գրել հայատառ:


Անվտանգության կոդ
Թարմացնել

Գլխավոր Քաղաքական Ամերիկյան պրեզիդենտները անկախության և ժողովրդավարության մասին
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
Add this page to Blinklist Add this page to Del.icoi.us Add this page to Digg Add this page to Facebook Add this page to Furl Add this page to Google Add this page to Ma.Gnolia Add this page to Newsvine Add this page to Reddit Add this page to StumbleUpon Add this page to Technorati Add this page to Yahoo
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: