Քաղաքականության մասին
Հինգշաբթի, 12 Օգոստոս 2010 19:06
Hits smaller text tool iconmedium text tool iconlarger text tool icon

Սիդնեյ Սմիթ
(1771-1845)

Բոլոր առավել նշանալի փոփոխությունների հիմքում փոխզիջումն է:
Բացի թվերից, չկա առավել խաբուսիկ բան, քան փաստերն են:


Չարլզ Լեմ
(1775-1834)

Լրագրերը միշտ գրգռում են հետաքրքրասիրությունը, բայց երբեք դա չեն արդարացնում:
Տանել չեմ կարողանում ժամանակին ընդառաջ վազող մարդկանց:
Բոլոր նորությունները, բացի հացի գնից, անիմաստ  և անտեղի են:

Սեմյուել Ջոնսոն
(1709-1787)

Հայրենասիրությունը սրիկայի վերջին հանգրվանն է:
Մարդը կենթարկվի ցանկացած իշխանության, որը նրան կազատի կամայականության և պատահականության բռնապետությունից:
Քաղաքական գործչի հմտությունն այն է, որ ավելի շատ շահի, բայց ավելի քիչ դնի:
Երբ մսագործը ձեզ ասում է, թե իր սիրտն արյունոտվում է հայրենիքի համար, ուրեմն գիտի ինչ է ասում:
Աշխարհն ստեղծված է այնպես, որ ազատության մասին բոլորից բարձր նեգրերի վերակացուներն են աղաղակում:

Էդմունդ Բյորկ
(1729-1797)

Գոյություն ունի լայնորեն տարածված մի սխալ կարծիք, որ իբր ժողովրդի շահերի ամենաեռանդուն պաշտպանները ամենից շատ հոգում են նրա բարօրության մասին:
Կառավարությունը մարդկային մտքի գյուտն է, այդ պատճառով էլ մարդիկ ունեն նրանից ըստ իրենց հայեցողության օգտվելու լիակատար իրավունք:
Եթե ժողովուրդը ըմբոստանում է, ապա դա անում է ոչ թե ուրիշինը վերցնելու ձգտումից, այլ իրենը պահպանելու անհնարությունից:
Բռնապետները հազվադեպ են պատրվակի կարիք զգում:
Քանի որ հարստությունը իշխանություն է, ապա ցանկացած իշխանություն անխուսափելիորեն, այս կամ այլ կերպ, իր բառը հարստություն է հավաքում:
Բնականաբար, բռնապետներն իրենց պալատում սիրում են բարեկամություն անել ամեն տեսակ խուժանիչ հետ:
Ազատությունը չի ապրի, եթե ժողովուրդը ծախու է:
Այն պետությունը, որն անընդունակ է ձևափոխվելու, անընդունակ է նաև պահպանվելու:
Չարի հաղթանակի  համար ընդամենը մի պայման է անհրաժեշտ, որպեսզի բարի մարդիկ ձեռքները ծալած նստեն:
Սովորաբար ինչքան շատ են խորհրդատուները, այնքան նվազ են ազատությունն ու այլախոհությունը:

Ուիլյամ Հեզլիթ
Ռեֆորմի հաղթանակի համար ամենակարևորն այն է, որ, Աստված մի արասցե, պսակվի հաջողությամբ:
Մեր ճկույթի հազիվ զգալի ցավից մենք ավելի ենք տագնապում, քան մեզ նման միլիոնավորների ոչնչացումից:
Հանուն արդար գործի պայքարողը, սովորաբար, ճշմարտությունը չի չարաշահում:
Դեֆոն ասում էր, որ իր ժամանակ հարյուր հազարավոր հաղթանդամ գյուղացի տղաներ պատրաստ էին պապության դեմ պայքարել մինչև արյան վերջին կաթիլը, պատկերացում անգամ չունենալով, թե ինչ է ` մա՞րդ, թե՞ ձի:

Թոմաս Քարլեյլ
(1795-1881)

Ցանկացած ռեֆորմ, բացի բարոյականից, անօգուտ է:
Զրկանքները ընդունակ են տանելու հարյուրավոր մարդիկ, բարեկեցությունը` միայն անհատներ:
Ժողովրդավարությունը անհրաժեշտություն է այն բանի հետ հաշտվելու, որ մեզ ղեկավարում են ոչ հերոսները:
Հիմարությունն ու լավ մարսողությունը զրկանքների դեմ պայքարում անփոխարինելի հատկանիշներ են:
Ոսկե անձրևը ջնջում է բոլոր սահմանները:
Ոչ ոք չգիտի, թե ինչ կանի Անբոխը, առավել ևս նա ինքը:

Բերնարդ Շոու
(1856-1950)

Ազատությունը պատասխանատվություն է: Ահա թե ինչու բոլորն այդպես վախենում են նրանից:
Ժողովրդավարությունը երաշխիք է, որ մեզ ղեկավարում են ոչ ավելի լավ, քան մենք դրան արժանի ենք:
Վախենում եմ Ամերիկա գնալ… Ճիշտ է, հեգնանքն իմ տարերքն է, սակայն Ազատության կոթողի տեսքից նույնիսկ ես կորցնում եմ հումորի զգացումը:
Երբ մարդ վագր է սպանում, կոչվում է սպորտ, իսկ երբ վագրն սպանում է մարդուն, կոչվում է դաժանություն: Դա է, իսկն ասած, հանցագործության և արդարության միջև եղած տարբերությունը:
Նրա համար, ով ոչինչ չգիտի, բայց կարծում է, թե գիտի ամեն ինչ, քաղաքական կարիերան ապահովված է:
Ժողովրդավարական ընտրությունների արդյունքում մեծաթիվ անիրազեկներից մնում են փոքրաթիվ կաշառվածները:
Առողջ ազգը ճիշտ այնպես չի նկատում իր ազգությունը, ինչպես առողջ մարդն իր ողնաշարը:
Պողոսին վճարելու համար Պետրոսին թալանող կառավարությունը կարող է չկասկածելՊողոսի աջակցությանը:
Հիմարների երկրում հանճարը աստված է դառնում, բոլորը խոնարհվում են նրա առաջ, բայց ոչ ոք նրան չի լսում:
Յուրաքանչյուր հարբած նավապետ հույսը դնում է նախախնամության վրա, իսկ նախախնամությունը երբեմն հարբած նավապետի նավն ուղղում է դեպի ժայռերը:
Հանրածանոթ միջոցներով  սահմանափակվող պետական գործիչը նման է կույր շանը, որը հետևում է իր տիրոջը ուր էլ որ նա գնա, քանի որ նրանց ճանապարհները նույնն են:
Հետաքրքիր չէ մարդուն կախելը, եթե նա դրա դեմ առարկելու ոչինչ չունի:

Օսկար Ուայլդ
(1854-1900)
Դժգոհությունը մարդու ձևավորման առաջին քայլն է: Ինչպես և ազգի:
Սպանությունը միշտ էլ սխալմունք է…Չի կարելի անել այն, ինչի մասին հնարավոր չէ խոսել մի բաժակ թեյի շուրջ:
Հասարակությունը զարմանալիորեն համբերատար է, ներում է ամեն ինչ, բացի հանճարեղությունից:
Մեր յուրաքանչյուր ոչ սովորական արարքով մենք թշնամիներ ենք վաստակում: Համբավ ձեռք բերելու համար անհրաժեշտ է միջակություն լինել:
Չքավորության ողբերգությունն այն է, որ նա իրեն ոչինչ այլ բան թույլ տալ չի կարող, բացի ինքնազոհությունից:
Անարդարությունից առավել վատ է արդարությունը առանց պատժի սրի: Երբ բարին անուժ է, նա չար է:
Հասարակությունը հաճախ է ներում հանցագործին: Բայց ոչ երազողին:
Իր անցյալին ետ նայողը արժանի չէ ապագայի:

Թոմաս Բաբինգտոն
(1800-1859)

Գաղութների բռնի ենթարկումը սովորաբար ավելի թանկ է նստում, քան դրանք արժեն:
Ցանկացած դարաշրջանում մարդկային  ցեղի ամենաչարանենգ ներկայացուցիչներին պետք է որոնել ժողովրդական առաջնորդների մեջ:
Լավ կառավարությունն  այն չէ, որն ուզում է մարդկանց երջանկացնել, այլ այն, որը գիտի, թե ինչպես հասնել դրան:
Ժողովրդի համար չկա առավել բարիք, քան առևտրի ազատությունն է:
Կատարյալ առաքինության օրինակ` անսահմանափակ իշխանություն առանց չարաշահումների:
Քաղաքացիական արտոնությունների և քաղաքական իշխանության միջև, եթե մտամուխ լինենք, չկա ոչ մի տարբերություն:
Մի ամբողջ կարգ մարդկանց մեղադրել, թե նրանք հայրենասեր չեն, նույն տրամաբանությունն է, որով գայլը ղեկավարում է գառան հանդեպ: Դա նույնն է, ինչ գետաբերանը մեղադրել նրա ակունքները թունավորելու մեջ:
Բռնապետական իշխանության ժամանակ մարդիկ ստիպված են իրենց կուսակցությունից հայցել այն պաշտպանությունը, որը նրանք պետք է որ ստանային պետությունից, և այդ պատճառով էլ զարմանալի ոչինչ չկա, որ հայրենիքի հանդեպ իրենց սերը նրանք տալիս են կուսակցությանը:

Orphus system  
Գլխավոր Քաղաքական Քաղաքականության մասին
54°F°C
H70° L48°
12°C
H21° L9°
Mostly Ամպամած 
Այս պահին եղանակը
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Google 692.19 ▼8.58 (-1.22%)
Microsoft 30.79 ▲0.07 (0.23%)
Apple 660.59 ▼2.15 (-0.32%)
Intel Corporation 23.34 ▲0.08 (0.34%)
NASDAQ:GOOG

Google

Company ID [NASDAQ:GOOG] Last trade:692.19 Trade time:4:00PM EDT Value change:▼8.58 (-1.22%)
NASDAQ:MSFT

Microsoft

Company ID [NASDAQ:MSFT] Last trade:30.79 Trade time:4:00PM EDT Value change:▲0.07 (0.23%)
NASDAQ:AAPL

Apple

Company ID [NASDAQ:AAPL] Last trade:660.59 Trade time:4:00PM EDT Value change:▼2.15 (-0.32%)
NASDAQ:INTC

Intel Corporation

Company ID [NASDAQ:INTC] Last trade:23.34 Trade time:4:00PM EDT Value change:▲0.08 (0.34%)
Add this page to Blinklist Add this page to Del.icoi.us Add this page to Digg Add this page to Facebook Add this page to Furl Add this page to Google Add this page to Ma.Gnolia Add this page to Newsvine Add this page to Reddit Add this page to StumbleUpon Add this page to Technorati Add this page to Yahoo
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: