Ինչո՞ւ Հայը յառաջ չ`երթար, եվ թէ հայը ինչո՞ւ թշվառ է
Չորեքշաբթի, 04 Հունվար 2012 16:12
Hits smaller text tool iconmedium text tool iconlarger text tool icon
Ոմանք կ՚ ըսեն թե այս ազգը աղքատ է, անոր համար յառաջ չերթար.  ոմանք թէ`  սակաւաթիւ է անոր համար յառաջ չերթար. Էդգար Շահին. Գործազուրկըոմանք` ցրուած է, անոր համար թշուառ է. եւ շատեր ալ կ՚ ըսեն թէ` այս ազգը տգէտ է, անոր համար թշուառ է: Ես պիտի ըսեմ թէ ասոնք սխալ են. Վասն  զի եթէ ըսենք թէ աղքատ է հայը, պատմութիւնը անոր հարուստ եւ խիստ հարուստ ժամանակներն ալ ցոյց կու տայ մեզ, մանաւանդ որ ամէն ազգեր իրենց աղքատն ունին. ուրեմն  մեր թշուառութեան պատճառը աղքատութիւնը չէ, եւ այնպէս կարծելն ալ սխալ է: Եթէ սակաւաթիւ ենք` ըսենք` ժամանակ մի ալ այնչափ շատ էր (մեր ազգը), որուն արի զինուորներն եթէ մեյ մէկ քար նետէին, բլուր մը կը ձեւանար, ու եթէ մեյ մէկ նետ նետէին, արեւուն լոյսը կը խափանէր. ուրեմն սակաւաթիւ ըլլալն ալ հայուն թշուառութեան պատճառը չէ: Բայց եթէ ըսենք թէ ցրած են, անոր համար թշուառ է, դարձեալ կը սխալինք, վասնզի այդ ազգին օգուտ է, քան թէ վնաս. Ատիկա աշխարհի լուսաւորեալ ազգաց հետ յարաբերութիւն ունենալ ըսել է, երբ մենք մեր ընդհանուրի շահը յարգել գիտենք, եւ չէ՞ որ աշխարհի ամէն քաղականացեալ ազգեր իսկ իրենց գաղթականութիւն ունին. ուրեմն այս ալ չէ հայուն թշուառութեան պատճառը: Իսկ եթէ ըսենք թէ հայը տգէտ է ու անոր համար թշուառ է եւ յետադեմ, կը մեղանչենք բացարձակապէս, վասնզի մեր ազգը, որ անթիւ զոհեր նուիրած է պատերազմներու մեջ, որ հալածուած է թշնամիներէ շատ անգամ, որ իւր թանգարաններն այրած ու կորուսած է, այսօր Եղիշէի, Եզնիկի, Խորենացու  եւ այլ ասոնց նման մատենագիրներ ունենալը իւր տգէտ չըլլալը հաստատելու չափ բաւ է, որոնց ոգին եւ իմաստութիւնը իրենց գրութեանց մէջ կը փայլին, եւ տակաւին  ով գիտէ` ինչե՞ր ունէինք եւ կորսնցուցինք. եւ չէ՞ որ ամէն ազգ ալ իւր տգէտն ունի, ուրեմն այս ալ չէ հայու տգիտութեան եւ յետադիմութեան պատճառը:

Ի՞նչ է ուրեմն: Միայն մէկ բան է. հայուն յետադիմութեան եւ թշուառութեան միակ պատճառը նախանձութիւնն է, այո՝ նախանձն ,  որ իւր ընկերին փառքը ջնջել կ՚ ուզէ, հայը անոր համար թշուառացած է ու  թշուառ է, որ իւր ընկերին փառքը իւրը չի համարիր:

Բայց եթէ ըսենք թէ հայը ամէն կողմերէ, ամէն ազգերէ յարաձակում կը կրէր եւ միշտ պատերազմով զբաղուած ըլլալուն համար թշուառացաւ, ես աւելի մօտը պիտի կանչեմ զքեզ եւ ցոյց տամ պարսից ազգը, որ ամէն օր աչքերնուս առջեւն է.  Մի՞թէ նա թշնամի չունեցա ւ ու պատերազմ չտուա՞ւ, եւ կամ արեւապաշտ պարսիկը աւելի լուսաւորեա՞լ էր,  մեզմէ աւելի հարո՞ւստ էր, մեզմէ աւելի զօրե՞ղ էր, բազմամա՞րդ էր, վերջապէս մեզմէ աւելի հանճարեղ ա՞զգ մըն էր, որ ցարդ իւր հայրենիքը պահած է, ու մենք բոլոր մեր ունեցածը կորսնցուցինք, փշրեցինք մեր թագը, պատռեցինք մեր գահը ու մեր հայրենի աշխարհը նախանձու մահաբոյր սեղանին վրայ զոհեցինք` աշխարհի վրայ նշանաւր աւերակ մըն ալ աւելցնելու,- ցաւալի վիճակ,- եւ ի՞նչ պատճառ ունինք այսչափ թշուառ ըլլալու. նախանձէն ի զատ ոչինչ, վասն զի մենք մեր ընկերին փառաց վրայ կը նախանձինք: Ի՞նչ զարմանալի բան. Մինչդեռ հայը աշխարհի վրայ մեծ տեղ էր բռնած, մինչդեռ հայը կը պանծար իւր  թագաւորական հզօր իշխանութեամբ, ո՞ւր  էր Եւրոպան, որ այսօր առաջին տեղ մը բռնած է. ի՞նչ ցաւալի բան, ազգ մը իւր տկարութեամբ կը յառաջանայ ու կը զօրանայ, ազգ մ՚ ալ իւր զօրութեան մէջ կը տկարանայ ու բոլոր ունեցածը տուժելով կը նուաճի ու թշուառ  կ`ըլլայ. Ինչո՞ւ, վասն զի տկարը իւր ընկերին փառքը իւրը համարեց, եւ զօրաւորը իւր ընկերին փառաց նախանձեցաւ: Ստուգենք ըսածնիս եւ քննենք, թէ ի՞նչ ըրաւ մեր ներկան: Մեր անցեալուն  մէջ ունեցանք Արտաշէսի նման հզօր թագաւոր մը, որուն քաջութիւնը ամէն ազգաց յայտնի է, բայց ի՞նչ վախճան ունեցաւ ան, ան, որ անհամար զօրաց   կ՚իշխէր. զօրականի մը ձեռօք մեռաւ, հայ զօրականը մը. եւ անշուշտ նախանձն էր զինքը գրգռողը, անոր փառաց վրայ նախանձոտն էր զանի թելադրողն: Լեւոն Գ. ուսմամբ զարգացնել ուզեց իւր ժողովուրդը, բոլոր իւր ոյժը անոր տուած էր, սակայն ան ալ չկրցաւ իւր վեհ նպատակին հասնիլ, վասն զի ան ալ ունեցաւ իւր նախանձոտը իր մտերիմներէն: Վարդան, որ հայուն կիսամեռ եղած ազգին ուզեց ոգի տալ անոր,  իւր կեանքն դրաւ իւր ազգին սիրոյն, բայց աւաղ ունեցաւ իւր նախանձոտն զՎասակ` փառաց ճամբուն մէջ: Ներսէսներ ունեցաւ ազգը, բարի եւ քաջ կղերներ, որոնք ի սէր ազգին շատ անգամ ի բանտի արգելուեցան եւ շատ անգամ աքսորուելու դատապարտուեցան յանիրաւի , վերջապէս հայն ունեցաւ իւր արժանաւօր  հովիւներն` իւր ընտիր պաշտպաններն, բայց ի՞նչ վախճան ունեցան նոքա, ի՞նչ վարձքն առին ազգէն, գաւաթ մը թոյն, այո՜, հայն էր, որ թունաւորեց իւր հայրենեաց բարերարը, նոր էր, որ նախանձեցաւ իւր հօրը փառաց վրայ. ցաւալի~  վիճակ:

Գանք մեր անիշխանութեան ժամանակին, յորում հայը իւր վերջին շունչը փչած եւ իւր նախնի փառքը մերկացած, գերութեան ներքեւ կը ճնշուէր, աւելի կարեկցութեան արժանի էր, քան նախանձու, բարերար մ`ալ ունեցաւ, Հայաստանը վերականգնելու ախոյեան մ`ալ ունեցաւ, Մխիթար մը, որ եթէ ոչ յաղթելու, գէթ անձնատուր չըլլալու, գերի չըլլալու համար 400 հոգւով 40000 կատաղի զօրաց դէմ  յարձակեցան, եւ իւր բնական աշխուժիւն ու հանճարովն յաղթեց թշնամոյն, եւ իւր քաջութենէն սարսափած եւ 13000 զոհ նուիրելով յուսահատ յետս դարձած, Ուտինն էր, որ միայն խօսքով մը յաղթեց հայուն` գիտնալով, որ հայն իւր ընկերին փառաց կը նախանձի, ուստի ըսաւ «Ով որ այդ քաջին գլուխը ինձ յանձնէ ձեր մէջէն, նա Մխիթարի պատուոյն պիտի հասնի»: Մխիթար, որ գիտէր հայուն նախանձոտ բնաւորութիւնը, երկաթի հարուածէն չվախցող քաջը, այս խօսքէն որոտաց եւ յաղթուած համարելով զայն` միմիայն իւր անձին սկսաւ հսկել առանց գիշերներն անգամ նիրհելու, մինչեւ բնութիւնը տկարացնելով զինքը , սկսաւ նիրհել, եւ այն վայրկեանին էր, որ այն անվեհեր եւ հայրենասէր քաջին գլուխը ուսերէն բաժնող անգութ ձեռքը երկնցաւ,- անգութ հայ,-զարկաւ եւ այնպիսի մարդու մը կենաց թելը կտրեց, որ ազգին կեանքն էր անի. եւ այն օրէն վերջացաւ հայուն իշխանական կեանքը, ու գերութեան շղթան առաւ իւր պարանոցը. Նախանձոտ մատնիչ, ազգին կեանքը արժող գլուխը իբր իւր փառաց մէկ անպիտան զոհը Թաւիժու իշխանին առջեւը նետեց, որպէսզի իւր փառքն ընդունի, բայց այս աստիճան անիրաւութիւն եւ նախանձու թշնամոյն իսկ սիրտ չտանելով. « Ա~յ անիրաւ, դու որ այսպիսի հայրենասէր քաջի մը կենաց չխնայեցիր, այսպիսի դիւցազունի մը կենաց դաւաճանն եղար, պէտք է դու ալ մեռնիս» ըսելով, զինքն ալ նոյն կերպով պատժեց, բայց հայն ի՞նչ վաստըկեցաւ. շղթայ մը, ժանգոտած երկաթ մը միայն բաժին մնաց հայուն, եւ ո՞վ էր պատճառ. նախանձը, ո~հ, ցաւալի~ կորուստ:

Եղբարք իմ, երկայն խօսիլ չեմ ուզեր մեր անցեալ թշուառութեանց վրայ, աւելի չվշտացնելու համար զձեզ, դառնանք մեր ներկայ վիճակը քննելու եւ տեսնանք, թէ մենք ինչ ենք …

(մի էջ Հայաստանի պատմության պետական կենտրոնական արխիվում պահպանվող` Գևորգ Դ Մեծագործ Հայրապետի սևագիր քարոզներից)

Գևորգ Դ Կոնստանդնուպոլսեցի — Ամենայն Հայոց կաթողիկոս 1866-իցԳևորգ Դ Կոնստանդնուպոլսեցի Ամենայն Հայոց կաթողիկոս 1866-ից: 

Հաջորդել է Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցուն: Ծնվել է 1813 թ.-ի հուլիսի 5-ին Կոստանդնուպոլսում, մահացել է 1882թ.-ի դեկտեմբերի 6-ին, Վաղարշապատում: Նրա աճյունն ամփոփված է Մայր Տաճարի բակում: 1827-1829 թթ.ին սովորել է Գում Գափուի պատրիարքական ժառանգավորաց վարժարանում, որտեղ աշակերտել է նշանավոր մտավորական Գրիգոր պատվելի Փեշտիմալճյանին: 1830-ին պատրիարք Կարապետ Պալաթեցու կողմից նշանակվել է պատրիարքարանի փոխանորդարանի քարտուղար: 1834-ին ստացել է սարկավագության աստիճան, 1835-ին ձեռնադրվել է Կ. Պոլսի Սբ. Աստվածածին, Սբ. Խաչ և Սբ. Հարություն եկեղեցիների քարոզիչ: Նրա ջանքերով է ստեղծվել Կ. Պոլսի առաջին հայկական եկեղեցական երգչախումբը: 1841թ.-ին արժանացել է ծայրագույն վարդապետի աստիճանի: 1848թ.-ի հուլիսի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս: 1858թ.-ի հոկտեմբերի 17-ին Արևմտահայոց ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի պատրիարք (1858-1860), մասնակցել Ազգային Սահմանադրության մշակմանը: 1866թ.-ի սեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրված ժողովի կողմից միաձայն ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս: Օծումը տեղի է ունեցել 1867թ.-ի մայիսի 21-ին: Գևորգ Դ կաթողիկոսը ծավալել է շինարարական լայն գործունեություն: 1868-ին Մայր Տաճարի արևելյան կողմում կառուցել է կցաշենք, որտեղ կազմակերպել է եկեղեցապատմական թանգարան, նորոգել է տվել Սուրբ Գայանե վանքը, այնտեղ կառուցել արևմտյան կամարակապ դարպասը, կառուցել է Մայր Աթոռի միաբանների բնակելի շենքերը, Բյուրականի կաթողիկոսական ամառանոցը, վերակառուցել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին և այլն: Կաթողիկոսը հետևողական աշխատանքներ է կատարել հայկական բոլոր եկեղեցիներում միակերպ ժամերգություն մտցնելու ուղղությամբ: Նրա ջանքերով են ստոեղծվել «Ձայնագրեալ երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի» (1874), «Ձայնագրեալ Շարական հոգեւոր երգոց» (1875), «Ժամագիրք» (1877), «Ձայնագրեալ քաղուածք օրհնութեանց» (1882) գրքերը: Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին ժամանակակիցների կողմից արժանացել է «Մեծագործ» պատվատիտղոսի:

shirakcentre.org

Orphus system  
Գլխավոր Քաղաքական Ինչո՞ւ Հայը յառաջ չ`երթար, եվ թէ հայը ինչո՞ւ թշվառ է
68°F°C
H86° L60°
20°C
H30° L16°
Մասամբ ամպամած 
Այս պահին եղանակը
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Google 640.54 ▼2.28 (-0.35%)
Microsoft 30.26 ▲0.31 (1.04%)
Apple 620.91 ▼1.64 (-0.26%)
Intel Corporation 26.50 ▲0.19 (0.72%)
NASDAQ:GOOG

Google

Company ID [NASDAQ:GOOG] Last trade:640.54 Trade time:4:00PM EDT Value change:▼2.28 (-0.35%)
NASDAQ:MSFT

Microsoft

Company ID [NASDAQ:MSFT] Last trade:30.26 Trade time:4:00PM EDT Value change:▲0.31 (1.04%)
NASDAQ:AAPL

Apple

Company ID [NASDAQ:AAPL] Last trade:620.91 Trade time:4:00PM EDT Value change:▼1.64 (-0.26%)
NASDAQ:INTC

Intel Corporation

Company ID [NASDAQ:INTC] Last trade:26.50 Trade time:3:59PM EDT Value change:▲0.19 (0.72%)
Add this page to Blinklist Add this page to Del.icoi.us Add this page to Digg Add this page to Facebook Add this page to Furl Add this page to Google Add this page to Ma.Gnolia Add this page to Newsvine Add this page to Reddit Add this page to StumbleUpon Add this page to Technorati Add this page to Yahoo
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: