Գյումրիի վերականգնման նոր մեծամասշտաբ նախաձեռնություն է հասունանում
Ուրբաթ, 06 Մարտ 2015 22:38
Hits smaller text tool iconmedium text tool iconlarger text tool icon
Շուտով Գյումրիում կմեկնարկի մեծամասշտաբ վերականգնողական և շենացման ծրագիր, որի անունն է «Հույս»: Ծրագրի նպատակն է կազմել և իրականացնել Գյումրիի զարգացման և վերակառուցման երկարաժամկետ ծրագիր, որը Գյումրիի վերակառուցման շուրջ կհամախմբի անհատների և կազմակերպությունների սփյուռքից, միջազգային կազմակերպությունների և Գյումրիի քաղաքապետարանին:

«Երկրաշարժից հետո 27 տարի է անցել, և Գյումրին վաղուց պետք է այս վիճակից դուրս եկած լիներ: Գյումրիի վերակառուցման թեման գնալով ավելի օրհասական և առաջնահերթ խնդիր է դառնում թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքի մեր բարեկամների շրջանում: Այն բանից հետո, երբ «ԴԵՊՈՊ» (www.depop.am) հետազոտական խումբն ավարտեց «Հայաստանի բնակչության թվի անկումը. ճգնաժամի ակունքները և դրանց հաղթահարման ուղիները» հետազոտությունը, հետազոտական խումբը ձեռնամուխ եղավ Գյումրիի ռազմավարական զարգացման ծրագրի ստեղծմանը: Արտագաղթի հիմնախնդիրն ուսումնասիրող հետազոտության մեջ Գյումրին առանձնանում էր, որպես առավել անտեսված և ծայրահեղ վիճակում գտնվող քաղաք, ինչի արդյունքում արտագաղթի հիմնախնդիրն այնտեղ ավելի սուր էր: Որպես դրական փոփոխություն իրականացնելու աշխատանք, մենք առաջարկեցինք ձեռնամուխ լինել Գյումրիի շենացմանը»,- հայտնում է Կամո Մայիլյանը, ով ներկայումս Տորոնտոյի «Գոլոլեան հիմնադրամի» անունից նշված ծրագրի տնօրենն է:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը քաղաքի զարգացման համար նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով ս.թ. փետրվարի 27-ին Երևանում աշխատանքային հանդիպում է ունեցել ԱԺ ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացրել է Գյումրիում տիրող իրավիճակը և քաղաքին արտոնությունների տրամադրման խիստ անհրաժեշտությունը: Հանդիպման ժամանակ քաղաքապետը ներկայացրեց, թե քաղաքին հատուկ կարգավիճակի տրամադրումը և նոր ներդրումներին առավելություններ առաջարկելը ինչքանով կարող են նպաստել աշխատատեղերի ստեղծմանը: հանդիպման ժամանակ Սամվել Բալասանյանը պատմեց նաև Վահան Գոլոլեանի հետ իր ունեցած հանդիպման և Գյումրիում «Հույս» ծրագրի մեկնարկի մասին:

«Գյումրիում իրավիճակն այնքան սուր է, որ անգամ ցավալի է պատկերացնել, թե մարդիկ ինչպե՞ս կարող են ապրել նման պայմաններում: Մանր սոցիալական խնդիրները լուծելով՝ ընդհանուր հիմնախնդրից չենք կարող ազատվել: Մեզ գլոբալ լուծումներ են պետք: Գյումրիում ներդրում կատարող բիզնեսներին հարկային արտոնությունների տրամադրումը մեծ քայլ է: Նույնկերպ, մենք կարող ենք երեսուն տարով հիփոթեքային վարկեր տրամադրել աշխատող ընտանիքներին, և դրանով մենք կկարողանանք մարդկանց օգնել տուն գնել և դուրս գալ ժամանակավոր կացարաններից: Սա հնարավոր է, և նման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսներ կարող են գտնվել»,- նշեց Գյումրիի քաղաքապետը:

Սամվել Բալասանյանը ներկաներին պատմեց ներկայումս Գյումրիում իրականացվող ծրագրերի, ինչպես նաև Վահան Գոլոլեանի հետ իր հանդիպման և «Հույս» ծրագրի հետ Գյումրիի շենացման նպատակով համատեղ աշխատանքներ իրականացնելու մասին: «Վահան Գոլոլեանը և Ռուբեն Վարդանյանը ներկայումս տարածաշրջանի զարգացման համար Գյումրիում ծրագրեր են իրականացնում: Ծրագրերից մեկը նպատակ ունի զարգացնել տուրիզմը, իսկ մյուսը պատրաստվում է Գյումրիի համար երկարաժամկետ զարգացման ռազմավարություն մշակել: Այս ծրագիրը մեզ թույլ կտա հավաքել 2002 թվականից մինչ օրս առկա բոլոր ծրագրերը և դրանք համախմբելով ստեղծել զարգացման ռազմավարությունը, որը մեզ ցույց կտա այն քայլերը, որոնք կբերեն քաղաքի զարգացմանը»:

Գյումրիի քաղաքապետն ակնկալում է, որ Ազգային Ժողովն այս հարցում կաջակցի և հատուկ կարգավիճակի տրամադրման միջոցով կնպաստի Գյումրին ներկայիս վիճակից դուրս բերելուն: Ներկայումս Գյումրիի քաղաքապետարանն աշխատանքներ է տանում կառավարության հետ, և մոտ ապագայում ակնկալում է Գյումրիին հատուկ կարգավիճակ ընձեռնող համապատասխան նախաձեռնություն մտցնել ԱԺ:

«Մեզ ձեր աջակցությունն է պետք աշխատատեղեր ստեղծելու և Գյումրին զարգացնելու համար»,- նշեց Սամվել Բալասանյանը՝ հույս հայտնելով, որ ԱԺ-ն անտարբեր չի գտնվի և կնպաստի Հայաստանում աղքատության ամենաբարձր մակարդակն ունեցող քաղաքի զարգացմանը:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2015/03/06/464510.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք
Orphus system  
Google 538.22 ▲7.52 (1.42%)
Microsoft 47.75 ▲1.05 (2.25%)
Apple 127.62 ▲2.36 (1.88%)
Intel Corporation 32.80 ▲0.56 (1.72%)
NASDAQ:GOOG

Google

Company ID [NASDAQ:GOOG] Last trade:538.22 Trade time:4:01PM EDT Value change:▲7.52 (1.42%)
NASDAQ:MSFT

Microsoft

Company ID [NASDAQ:MSFT] Last trade:47.75 Trade time:4:01PM EDT Value change:▲1.05 (2.25%)
NASDAQ:AAPL

Apple

Company ID [NASDAQ:AAPL] Last trade:127.62 Trade time:4:01PM EDT Value change:▲2.36 (1.88%)
NASDAQ:INTC

Intel Corporation

Company ID [NASDAQ:INTC] Last trade:32.80 Trade time:4:01PM EDT Value change:▲0.56 (1.72%)
Add this page to Blinklist Add this page to Del.icoi.us Add this page to Digg Add this page to Facebook Add this page to Furl Add this page to Google Add this page to Ma.Gnolia Add this page to Newsvine Add this page to Reddit Add this page to StumbleUpon Add this page to Technorati Add this page to Yahoo
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: