Անօթևան ընտանիքների բնակապահովման ծրագիրը փակուղուց դուրս բերելու ելքը
Հինգշաբթի, 22 Հունվար 2015 16:19
Hits smaller text tool iconmedium text tool iconlarger text tool icon

Դիմում- ուղերձ ՀՀ բարձրագույն իշխանություններին, «Հայաստան» համահայկական հիմնադրամին

  Ինչպես գիտենք, Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով, ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ին կայացրած որոշմամբ, պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու ճանաչված 444 ընտանիքների տրամադրվելու են բնակարանների գնման վկայագրեր՝ երկու փուլով:

ՀՀ կառավարության նույն որոշման համաձայն, վկայագրերի միջոցով տրամադրվող աջակցության չափը որոշվել և հիմք է ընդունվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2014 թ. հոկտեմբերի 1-ին հրապարակած՝ Գյումրի քաղաքում բազմաբնակարան շենքերի ընդհանուր մակերեսի 1 քառ. մետրի 2014 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ձևավորված շուկայական միջինացված գինը՝ 109.300 ՀՀ դրամ:

Բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացը ՀՀ Շիրակի մարզպետարանի կողմից սկսվել է 2014 թվականի նոյեմբերի 27-ից:

Գաղտնիք չէ, որ բնակարանատերերը վաճառքի հանված բնակարանների գները սովորաբար սահմանում են ԱՄՆ դոլարով, և քանի որ նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցավ դոլարի փոխարժեքի բարձրացում ՀՀ դրամի նկատմամբ, բնակարանների գնման վկայագրեր ստանալու ենթակա անօթևան ընտանիքները հայտնվել են ծանր խնդրի առջև: Թերևս նաև այդ պատճառով, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, նախորդ երկու ամիսների ընթացքում, առաջին փուլով ԲԳՎ-ներ ստանալու ենթակա 215 ընտանիքներից ընդամենը 10 ընտանիք է ընդգրկված բնակարաններ գնելու գործընթացում:

Այդ իսկ նպատակով առաջարկում ենք

1. Իրականացնել վկայագրերի միջոցով նախատեսված ֆինանսական աջակցության չափի վերահաշվարկ և ԲԳՎ-ների միջոցով տրամադրվող աջակցության չափը սահմանել Գյումրիում բազմաբնակարանային շենքերի ընդհանուր մակերեսի 1 քառ. մետրի ներկա պահին առկա շուկայական գնով:

2. Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ԲԳՎ-ների միջոցով բնակարաններ գնելու տասնյակ շահառուներ չեն կարողանում բնակարաններ ձեռք բերել նաև այն պատճառով, որ Գյումրու բազմաբնակարան շենքերում չկան վաճառքի ենթակա անհրաժեշտ քանակությամբ բնակարաններ: Այդ իսկ նպատակով անհրաժեշտ է արագացնել Մուշ-2/2 թաղամասում դեռ 2012 թվականին շահագործման հանձնված 1756 բնակարանների սեփականաշնորհման գործընթացը:

Նաև Ձեր ուշադրությունն ենք ուզում հրավիրել Գյումրիում վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակներում, սոցիալապես ծանր պայմաններում բնակվող հարյուրավոր անօթևան ընտանիքներին ոչ պետական միջոցներով բնակարաններով ապահովելու անհրաժեշտության վրա: Տասնյակ գյումրեցի անօթևան ընտանիքներ ուրախությամբ լսեցին, երբ տեղեկատվություն տարածվեց, թե 2014 թվականի սեպտեմբերի 7-ին «Հայաստան»  համահայկական հիմնադրամի և հեռուստատեսություններից մեկի նախաձեռնությամբ իրականացված հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված ավելի քան 700.000 ԱՄՆ դոլարով տասնյակ բնակարաններ են գնվելու և նվիրաբերվելու Գյումրու անօթևան ընտանիքներին: Գյումրեցիները հիմա էլ լիահույս սպասում են այն երանելի օրվան և ուզում են իմանալ, թե վերջապես ե՞րբ և ու՞մ են տրամադրվելու հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված գումարներով ձեռք բերված բնակարանները: Սակայն հեռուստամարաթոնից անցել է արդեն ավելի քան չորս ամիս և մինչև օրս հանգանակաված գումարի ճակատագրի մասին որևէ տեղեկատվություն չի հրապարակվել:

Ուստի Ձեզ խնդրում ենք հանրությանն իրազեկել, թե գյումրեցի անօթևան ընտանիքների բնակարաններով ապահովելու նպատակով կազմակերպված հեռուստամարաթոնի ընթացքում որքա՞ն գումար է հանգանակվել, վերջապես ե՞րբ են այդ գումարներով բնակարաններ ձեռք բերվելու, ու՞մ, ի՞նչ սկզբունքով ու պայմանով են նվիրաբերվելու կամ տրամադրվելու հանգանակված գումարներով գնվելիք բնակարանները:

Վերջում ուզում ենք Ձեզ հղել հարյուրավոր անօթևան ընտանիքների ևս մեկ ակնկալիք: Այն է՝ մոտակա ժամանակահատվածում իրականացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից աղետի գոտու և Գյումրու, հատկապես պետության կողմից փոխհատուցման ոչ ենթակա անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով համահայկական հեռուստամարաթոն-դրամահավաք:

Հավաստիացնում ենք, որ ծայրահեղ սոցիալական պայմաններում ավելի քան քառորդ դար մաքառող անօթևան ընտանիքներին հուզում են վերը շարադրված հարցերն ու առաջարկությունները: Դրանք շարադրելիս հիմք եմ ընդունել մեր՝ «Շիրակ կենտրոն» կազմակերպության անօթևան ընտանիքների հետ երկարատև և ամենօրյա աշխատանքային փորձն ու ուսումնասիրությունները: Ուստի ակնկալում եմ, որ Դուք հնարավորինս կարճ ժամկետում հրապարակայնորեն կարձագանքեք:

Հարգանքով՝ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ` Վահան Թումասյան

shirakcentre.org

Orphus system  
Google 539.95 ▲5.56 (1.04%)
Microsoft 47.18 ▲0.05 (0.11%)
Apple 112.98 ▲0.58 (0.52%)
Intel Corporation 36.44 ▼0.47 (-1.26%)
NASDAQ:GOOG

Google

Company ID [NASDAQ:GOOG] Last trade:539.95 Trade time:4:09PM EST Value change:▲5.56 (1.04%)
NASDAQ:MSFT

Microsoft

Company ID [NASDAQ:MSFT] Last trade:47.18 Trade time:4:09PM EST Value change:▲0.05 (0.11%)
NASDAQ:AAPL

Apple

Company ID [NASDAQ:AAPL] Last trade:112.98 Trade time:4:09PM EST Value change:▲0.58 (0.52%)
NASDAQ:INTC

Intel Corporation

Company ID [NASDAQ:INTC] Last trade:36.44 Trade time:4:09PM EST Value change:▼0.47 (-1.26%)
Add this page to Blinklist Add this page to Del.icoi.us Add this page to Digg Add this page to Facebook Add this page to Furl Add this page to Google Add this page to Ma.Gnolia Add this page to Newsvine Add this page to Reddit Add this page to StumbleUpon Add this page to Technorati Add this page to Yahoo
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: