Այս տարվա ձմեռն ավելի դաժան է լինելու անօթեւանների համար
Կիրակի, 19 Հոկտեմբեր 2014 20:56
Hits smaller text tool iconmedium text tool iconlarger text tool icon
tnakayin avanner 2012 30 03 bigԳյումրիում անօթեւանների սոցիալական վիճակը գնալով ավելի է սրվում: Ըստ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վ.Թումասյանի կանխատեսումների՝ այս տարվա ձմեռն ավելի դաժան է լինելու նրանց համար, քանի որ անցած տարիների համեմատ ավելի քիչ թվով մարդիկ են պատրաստվել ձմռանը.«Եւ սոցիալական վիճակի ծանրացումն է, եւ հոգեբանական պահ կա:

Անցած տարի, երբ մենք ման էինք գալիս տնակային ավաններում, տեսնում էինք, որ 10-ից գոնե 1-2-ը պատրաստվել էին ձմռանը, հիմա լավագույն դեպքում 10-ից 3-4-ը աղբ են կուտակել: Մնացածը թե ինչ են անելու, չգիտեմ,  հավանաբար, մի երկու ամիս լույս կվառեն, որից հետո, բնականաբար, էներգիայի թանկացման պայմաններում լույսերի մարում կլինի, ու մարդիկ ոչ միայն առանց ջեռուցման, այլեւ առանց լույսի կմնան: Եթե այսպես գնաց, ես կանխատեսում եմ, որ ստիպված լինենք մարդկանց նաեւ մոմեր բաժանել»:

Անցած տարվա նման տարբեր անձանց, գործընկերների դիմելու միջոցով «Շիրակ կենտրոնը» վառելափայտի որոշակի պաշար է կուտակել, որը, ըստ անհրաժեշտության, սկսել են բաժանել անօթեւաններին: Արդեն իսկ 22 ընտանիք ստացել է 15-20 պարկ վառելափայտ, որը մոտավորապես մեկ խորանարդ մետր է լինում.«Սկզբում նախատեսել էինք ավելի շատ տալ, բայց աննախադեպ մեծ թվով մարդիկ էին դիմել, ու ուզած-չուզած՝ պակասեցնելու ենք թիվը: Ինչքան մենք կարողանում ենք միջոցներ հայթայթել, այդքանն էլ բաժանում ենք: Հնարավոր է հետո, երբ նոր բարերարներ լինեն, ավելի ծայրահեղ վիճակում գտնվողներին նորից բաժանենք: Մեզ համար դժվար կլինի, բայց հիմա ուզում ենք շատ մարդկանց բաժանել»:

Հիշեցնենք, որ կառավարության խոստացած բնակարանաշինությունը Գյումրիում այդպես էլ չիրականացվեց: Հերթացուցակում առկա 430 անօթեւաններից ընդամենը 215-ի համար որոշում կայացրեց  ԲԳՎ-ներ բաժանել:

Մարինե Պետրոսյան
asparez.am

Orphus system  
Google 539.78 ▼4.20 (-0.77%)
Microsoft 46.13 ▲1.11 (2.47%)
Apple 105.22 ▲0.39 (0.37%)
Intel Corporation 33.18 ▲0.49 (1.50%)
NASDAQ:GOOG

Google

Company ID [NASDAQ:GOOG] Last trade:539.78 Trade time:4:00PM EDT Value change:▼4.20 (-0.77%)
NASDAQ:MSFT

Microsoft

Company ID [NASDAQ:MSFT] Last trade:46.13 Trade time:4:00PM EDT Value change:▲1.11 (2.47%)
NASDAQ:AAPL

Apple

Company ID [NASDAQ:AAPL] Last trade:105.22 Trade time:4:00PM EDT Value change:▲0.39 (0.37%)
NASDAQ:INTC

Intel Corporation

Company ID [NASDAQ:INTC] Last trade:33.18 Trade time:4:00PM EDT Value change:▲0.49 (1.50%)
Add this page to Blinklist Add this page to Del.icoi.us Add this page to Digg Add this page to Facebook Add this page to Furl Add this page to Google Add this page to Ma.Gnolia Add this page to Newsvine Add this page to Reddit Add this page to StumbleUpon Add this page to Technorati Add this page to Yahoo
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: