Գյումրու կենտրոնական հրապարակը՝ տաքսիների վճարովի կանգա՞ռ (Ֆոտոռեպորտաժ)
Հինգշաբթի, 28 Օգոստոս 2014 15:19
Hits smaller text tool iconmedium text tool iconlarger text tool icon
Գյումրու կենտրոնական հրապարակը, որին առնձնահատուկ հմայք են հաղորդում եկեղեցիները, վերջին տարիներին փաստացի համարվում է միակ վայրը, որտեղ գյումրեցիները հատկապես երեկոյան և գիշերային ժամերին զբոսնում են: Ցավոք, կենտրոնական հրապարակը մանավանդ ցերեկային ժամերին գերհագեցված է մեքենաներով, հատկապես տաքսիներով. հրապարակի ամբողջ տարածքով մեկ սփռված են տաքսի ծառայությունների վճարովի կանգառներ:

Մինչդեռ կանաչ տարածքների և զբոսայգիների խիստ պահանջ ունեցող քաղաքի բնակչության զբոսնելու միակ վայրը գոնե պետք է զերծ պահվեր վճարովի ավտոկանգառներից: Քաղաքային նախորդ իշխանության օրոք ինչպես Գյումրու ամբողջ կենտրոնական մասի, այնպես էլ հրապարակի մայթեզրերին մոտ տարածքները երկարաժամկետ՝ 99 տարով, վճարովի ավտոկանգառ կազմակերպելու նպատակով վարձակալության են տրվել ինչ-որ կազմակերպության: Մեր ունեցած տեղեկություններով՝ տեղական ներկայիս իշխանությունը առնվազն համայնքի շահերից չբխող այդ պայմանագրերը դատական կարգով լուծարելու գործընթաց է սկսել, ավելին՝ քաղաքապետարանի հայցը բավարարվել է առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում:

Այդքանից հետո թվում էր, թե խնդիրը պետք է լուծվեր, սակայն օրերս հայտնի է դարձել, որ քաղաքապետարանի օգտին կայացրած վճիռների դեմ՝ վճարովի կանգառների ծառայություններ մատուցող կազմակերպության բողոքն ընդունվել է վճռաբեկ դատարանի վարույթ: Իսկ այդ փաստը, ինչպես ասում են, «ինչ-որ բան նշանակում է», և դժվար թե գյումրեցիները մոտ ապագայում ևս կարողանան ազատ ու հանգիստ զբոսնել կենտրոնական հրապարակում:

Հ.Գ. Ի դեպ նշենք, որ «Շիրակ կենտրոնը» դեռևս տարիներ առաջ բազմիցս առաջարկել է Գյումրիում բացառել «վճարովի ավտոկանգառներ» երևույթը:

IMG 1745
IMG 1749
IMG 1754
IMG 1758
IMG 1766
IMG 1759

shirakcentre.org

Orphus system  
Google 571.60 ▲2.40 (0.42%)
Microsoft 45.43 ▲0.55 (1.23%)
Apple 102.50 ▲0.25 (0.24%)
Intel Corporation 34.92 ▲0.27 (0.78%)
NASDAQ:GOOG

Google

Company ID [NASDAQ:GOOG] Last trade:571.60 Trade time:4:00PM EDT Value change:▲2.40 (0.42%)
NASDAQ:MSFT

Microsoft

Company ID [NASDAQ:MSFT] Last trade:45.43 Trade time:4:00PM EDT Value change:▲0.55 (1.23%)
NASDAQ:AAPL

Apple

Company ID [NASDAQ:AAPL] Last trade:102.50 Trade time:4:00PM EDT Value change:▲0.25 (0.24%)
NASDAQ:INTC

Intel Corporation

Company ID [NASDAQ:INTC] Last trade:34.92 Trade time:4:00PM EDT Value change:▲0.27 (0.78%)
Add this page to Blinklist Add this page to Del.icoi.us Add this page to Digg Add this page to Facebook Add this page to Furl Add this page to Google Add this page to Ma.Gnolia Add this page to Newsvine Add this page to Reddit Add this page to StumbleUpon Add this page to Technorati Add this page to Yahoo
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: