Նոր բնակարանը մի իսկական փրկօղակ է դարձել երկկողմանի ծնողազուրկ 5 երեխաների համար (video)
Երկուշաբաթի, 09 Հունիս 2014 12:14
Hits smaller text tool iconmedium text tool iconlarger text tool icon
10321642 788793637797820 1986548723470864245 o«Շիրակ կենտրոնը» շարունակում է ներկայացնել երկկողմանի ծնողազուրկ երեխաների ապրելակերպի մասին պատմող տեսանյութեր: Այսօր ներկայացվող տեսանյութը 5 մանկահասակ այդպիսի երեխաների և նրանց խնամակալ 78-ամյա տատիկի ապրելակերպի մասին է:

Ի դեպ, «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներս նրանց բառիս բուն իմաստով հայտնաբերել էինք դեռ երկու տարի առաջ՝ Գյումրու Մուշ-2 թաղամասում իրականացվող բնակբաշխման գործընթացի օրերին: Այդ ժամանակ երեխաները բնակվում էին քաղաքամերձ տարածքներից մեկում տեղադրված խարխուլ տնակում, հաշմանդամություն ունեցող, հիմա արդեն վաղամեռիկ հոր հետ: Այդ օրերին նրանց փնտրելու առիթն այն էր, որ նրանք թեև բնակարան ստանալու շահառու էին, սակայն երկար ժամանակ չէին ներկայանում բնակբաշխման վիճակահանությանը, ինչի պատճառով հայտնվել էին նոր բնակարանից զրկվելու վտանգի առջև: Բարեբախտաբար մենք նրանց կարողացանք գտնել ժամանակին ու հրավիրել վերջին բնակբաշխման վիճակահանությանը: Այդ մասին կարելի է կարդալ մեր կողմից պատրաստված «Հինգ ծնողազուրկ երեխաների անօթևան ընտանիքը հայտնվել էր բնակարանից զրկվելու վտանգի առջև» տեսանյութում:

Այսօր «Շիրակ կենտրոնի» գործընկերների օժանդակությամբ ձեռք բերված օգնությունը տրամադրելու նպատակով կրկին այցելեցինք այս ընտանիքին, որը երկրորդ տարին է՝ բնակվում է նոր ստացած տանը: Երեխաներից մեծը՝ 17-ամյա Անահիտը, մեկ տարի առաջ ամուսնացել էր և սպասում էր փոքրիկի: Մյուս 4 մանկահասակ երեխաներն ապրում են տարեց տատիկի խնամակալության ներքո: Այսօր դժվար է անգամ պատկերացնելը, թե ինչ կլիներ նրանց վիճակը, եթե զրկվեին բնակարանից ու հոր մահից հետո էլ շարունակեին բնակվել այն խարխուլ տնակում:

Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

shirakcentre.org

Orphus system  
Google 551.35 ▼7.49 (-1.34%)
Microsoft 40.58 ▼0.28 (-0.69%)
Apple 92.29 ▼1.57 (-1.67%)
Intel Corporation 27.96 ▲0.03 (0.11%)
NASDAQ:GOOG

Google

Company ID [NASDAQ:GOOG] Last trade:551.35 Trade time:3:59PM EDT Value change:▼7.49 (-1.34%)
NASDAQ:MSFT

Microsoft

Company ID [NASDAQ:MSFT] Last trade:40.58 Trade time:4:00PM EDT Value change:▼0.28 (-0.69%)
NASDAQ:AAPL

Apple

Company ID [NASDAQ:AAPL] Last trade:92.29 Trade time:4:00PM EDT Value change:▼1.57 (-1.67%)
NASDAQ:INTC

Intel Corporation

Company ID [NASDAQ:INTC] Last trade:27.96 Trade time:4:00PM EDT Value change:▲0.03 (0.11%)
Add this page to Blinklist Add this page to Del.icoi.us Add this page to Digg Add this page to Facebook Add this page to Furl Add this page to Google Add this page to Ma.Gnolia Add this page to Newsvine Add this page to Reddit Add this page to StumbleUpon Add this page to Technorati Add this page to Yahoo
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: