«Արձաններ դնելու փոխարեն շնչավոր էակներին տեր եղեք»
Շաբաթ, 07 Հունիս 2014 20:15
Hits smaller text tool iconmedium text tool iconlarger text tool icon
Գյումրիում նորից հետաձգվել է բնակարանաշինությունը

nor mushՕրերս ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանը իր մոտ հրավիրելով «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանին՝ հայտնել է, որ Գյումրիում 430 անօթեւան ընտանիքների համար նախատեսված բնակարանաշինությունը դարձյալ հետաձգվել է: Այս գույժը բավական ծանր են տարել 26 տարի շարունակ անմարդկային պայմաններում ապրող, խոնավությունից բազմաթիվ ծանր հիվանդություններ ձեռք բերած անօթեւանները, որոնք առավել քան վստահ են` նախագահը պատժում է իրենց նախագահական ընտրությունների ժամանակ Շիրակի մարզում, հատկապես՝ Գյումրիում պարտվելու համար:

Վահան Թումասյանի ասելով՝ Արմեն Ղուլարյանը, ի տարբերություն մյուս պաշտոնյաների, ազնվություն է ունեցել ճշմարտությունն ասելու: «Եթե նախորդները ֆռռացնում էին մատի վրա, պարոն Ղուլարյանը ազնվորեն ասաց ճշմարտությունը: Երկրորդ տարին է` ընդհատված է բնակարանաշինությունը Գյումրիում, նախագահական ընտրություններից անմիջապես հետո շինարարություն չի գնում: Մենք պարբերաբար, գրեթե ամեն ամիս պաշտոնական գրություններ, բաց նամակներ, գրավոր նամակներ էինք հղում`չհաշված հեռախոսազրույցները, հոդվածները, ելույթները, թե ե՞րբ է սկսվելու բնակարանաշինությունը: Մինչ այդ՝ կոնկրետ պատասխաններ չէին տալիս, բայց էս անգամ փոխնախարարը հանդիպման էր հրավիրել ու նշեց, որ այս տարի բնակարանաշինություն չի ընթանա: Հիմա էս վիճակն է, իսկ առաջիկայում կգնա բնակարանաշինություն, թե ոչ՝ խոստացել են պատասխանել երկու ամսից»,- ներկայացրեց մեր զրուցակիցը: Իսկ ի՞նչն է բնակարանաշինության հետաձգման պատճառը, Վահան Թումասյանի փոխանցմամբ՝ փոխնախարարի հետ այնքան էմոցիոնալ զրույց է ծավալվել, որ այս թեման այլեւս չի էլ շոշափվել: Ըստ մեր զրուցակցի՝ եթե անգամ պատճառաբանեին նյութական միջոցների սղությունը, դա բացատրություն չէ, քանի որ ցանկության դեպքում փող անպայման կգտնեին:
«Ես ասացի՝ գոնե տարին 1-2 շենք կառուցեք, ամբողջովին մի սառեցրեք շինարարությունը, մարդիկ գիտենան՝ այս մի շենքը կառուցեցին, տվեցին էսինչ մարդուն, էս մյուսը կտան մեզ: Գոնե էս մարդկանց հույսը չկտրեն էս երկրից ու բնակարան ունենալուց»,- ասում է Վահան Թումասյանը: Վերջինս գտնում է, որ անօթեւանների այն դժգոհությունը, թե Սերժ Սարգսյանը ձայներ չհավաքելու պատճառով վրեժ է լուծում անօթեւաններից, տրամաբանական է: «Առհասարակ Գյումրիի հանդեպ հանրապետության իշխանավորները վերջին շրջանում սկսել են դաժան վերաբերմունք ցուցաբերել, նախկինում էլ չէին փայլում, առհասարակ՝ վերջին 25 տարվա անկախությունը մեզ վրա չէր: Եթե Խորհրդային Միության ժամանակ Գյումրիին նայում էին, դրանից առաջ ցարն էր Գյումրիին նայում. Ալեքսանդրապոլի ժամանակ գեղեցիկ, սիրուն քաղաք էր, հիմա անկախության իշխանությունները Գյումրիի գլխին դարձան պատուհաս: Եվ սա էն դեպքում, երբ բոլոր հայտնի մարզիկները, մշակութային գործիչները այս քաղաքից են, ազգային ավանդույթները էս քաղաքում են պահպանվել:

Մեր բախտը չբերեց, որ երկրաշարժ եղավ, հակառակ դեպքում նրանք մեզ պետք չէին, մենք մեր բնականոն կյանքով կապրեինք: Բայց աղետի գոտի… եթե մարդու մարմնի մի մասը կոտրված է, մարդը տիրություն է անում հիվանդ մասին. կամ կտրում գցում է, կամ իրենք պիտի որոշեն՝ ինչ անել: Եթե մեծ շռայլություն եք համարում, Երեւանից բացի, մյուս քաղաքներում ինչ-որ բան անելը, ուրեմն Արարատյան Հանրապետություն հռչակեք, պրծեք, դուք ապրեք ձեր համար, մենք էլ մեր գլխի ճարը տեսնենք»,- նեղսրտում է Վահան Թումասյանը: Մեր այն հարցին` ստացվում է մեռած մարդկանց հիշատակը արձանների տեսքով հարգելը ավելի՞ կարեւոր է այս երկրի համար, քան շնչավոր էակների կյանքը, մեր զրուցակիցն ասաց. «Գիտեք ինչ, արձանը դնելով՝ իրենք հավանաբար ուզում են ավանդույթ ստեղծել, որ իրենց ազգային հատկանիշներով, պետության, երկրի համար ներդրում ունենալու առումով չփայլող մարդկանց արձանները տեղադրվեն, որպեսզի հետագայում իրենց արձանները եւս դրվեն: Դրա համար հիմա Միկոյանի արձանն են դնում՝ այն համոզմամբ, որ հետագայում ժողովուրդը կմոռանա իրենց արածները եւ իրենց արձանն էլ կդրվի: Բայց իրենք էս առումով սխալվում են»: Նա նեղսրտում է, որ Երեւանի նույն փողոցը մի քանի անգամ ասֆալտապատելու համար կարող են հսկա գումար ծախսել, բայց Ամասիայի, Աշոցքի հեռավոր ճանապարհները այդպես էլ քարուքանդ, անտեր ու անտիրական թողել են: «Եթե մի քիչ տեր լինեին, հեռավոր գյուղերը չէին դատարկվի»,- ասում է մեր զրուցակիցը:

Նշենք, որ այսօր Գյումրիում փաստացի 4000 անօթեւան ընտանիք կա. 430-ի փաստաթղթերը արդեն իսկ պատրաստ էին բնակարան ստանալու համար, քաղաքաշինության նախարարն էլ իր համաձայնությունը տվել էր արդեն: Վերջիններս էլ, ըստ Վահան Թումասյանի, հավատալով նախարարի ու մարզպետի խոսքին, որ հաստատ բնակարան են ստանալու, քանդել են տնակները ու տեղափոխվել վարձով բնակարաններ, սակայն այժմ անելանելի վիճակում են, չի բացառվում, որ փողոցներում հայտնվեն…

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ 06.06.201
Orphus system  
Google 560.55 ▼1.57 (-0.28%)
Microsoft 41.11 ▼0.16 (-0.39%)
Apple 94.25 ▲0.55 (0.59%)
Intel Corporation 28.24 ▲0.33 (1.18%)
NASDAQ:GOOG

Google

Company ID [NASDAQ:GOOG] Last trade:560.55 Trade time:3:59PM EDT Value change:▼1.57 (-0.28%)
NASDAQ:MSFT

Microsoft

Company ID [NASDAQ:MSFT] Last trade:41.11 Trade time:4:00PM EDT Value change:▼0.16 (-0.39%)
NASDAQ:AAPL

Apple

Company ID [NASDAQ:AAPL] Last trade:94.25 Trade time:4:00PM EDT Value change:▲0.55 (0.59%)
NASDAQ:INTC

Intel Corporation

Company ID [NASDAQ:INTC] Last trade:28.24 Trade time:4:00PM EDT Value change:▲0.33 (1.18%)
Add this page to Blinklist Add this page to Del.icoi.us Add this page to Digg Add this page to Facebook Add this page to Furl Add this page to Google Add this page to Ma.Gnolia Add this page to Newsvine Add this page to Reddit Add this page to StumbleUpon Add this page to Technorati Add this page to Yahoo
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: