Հունիսի 17-ին Գյումրու Տեքստիլագործների ակումբի շենքում վիճակահանության միջոցով բաշխվեցին Գյումրի քաղաքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում «Մուշ-2» և «Անի» թաղամասերում կառուցվող բազմաբնակարան շենքերից 2 սենյականոց բնակարանները:
Վիճակահանությանը մասնակցեցին Գյումրու անօթևան ընտանիքների հերթացուցակում ընդգրկված և հանձնաժողովի կողմից շահառու ճանաչված, 2 սենյականոց բնակարանների հավակնորդ ընտանիքները` ըստ իրենց արտոնությունների և հերթական համարների: Անօթևանների հերթացուցակի առավել ստորին հերթական համարներում ընդգրկված և կրկին շահառու ճանաչված մնացած ընտանիքներին բնակարանների կբաշխվեն հաջորդ փուլում:
«Շիրակ կենտրոնը» հեռախոսազանգերի և հեռուստահայտարարությունների միջոցով շահառուներին իրազեկեց վիճակահանության անցկացման մասին:
Ավելացնենք, որ բնակարանների բաշխման գործընթացը մոնիտորիգի է ենթարկվում մեր կողմից, այդ թվում վիճակահանությունների ողջ ընթացքը համացանցով ուղիղ հեռարձակվեց և տեսաձայնագրվեց:
Ներկայացնում ենք հունիսի 17-ին կայացած բնակարաների բաշխման վիճակահանության «Շիրակ կենտրոնի» կողմից կատարած ամբողջական տեսագրությունը:
«Շիրակ կենտրոնը» ՀԿ

Twitter
Myspace
Furl
Newsvine
Googlize this
Blinklist
Facebook
Wikio










+10°













