Սիրով Ձեզ ենք ներկայացնում ԱՄՆ-ում բնակվող հայ գործարար և բարեգործ Էլվիս Մադաթյանի հետ զրույցը, որը մեզ է ներկայացրել «Մենուա» ամսագրի բարեկամ և մշտական ընթերցող Ռուբեն Գասպարյանը:
Էլվիս Մադաթյանը ծնվել է Իրանում: 1969 թվականին տեղափոխվել է Հայաստան: Ապրել է Աբովյան քաղաքում, ավարտել է թիվ 2 դպրոցը, զբաղվել է սպորտով` թեթև ատլետիկայով: Սովորել է Մեքենաշինական տեխնիկումում և աշխատել է մասնագիոտթւյամբ: Երիտասարդ տարիքից սիրել է օգնել մարդկանց և միշտ կատարել է իր անվարձահատույց ներդրումը հայրենիքում, աշխատանքում հասնելով մեծ հաջղությունների` նա զբաղվել է բարեգործությամբ: Այժմ բնակվում է ԱՄՆ-ում, Գլենդել քաղաքում «G.A.D» մեքենաների սպասարկման կայանի տնօրենն է: Բարությունն ու մարդկանց հանդեպ սրացավությունն է միակ պատճառը, որ Էլվիսը չի կարողանում անտարբեր մնալ օգնության կարիք ունեցողների նկատմամբ: Սակայն երբեք չի սիրում այդ մասին խոսել և հայտարարել: Ուղղակի նրա բարի գործերի ականատեսը լինելով` չկարողացա անտարբեր լինել և պատրաստեցի այս հոդվածը:
Այժմ ցանականում եմ մի քանի հարց ուղղել նրան:
-Էլվիս, ե՞րբ եք կատարել Ձեր առաջին բարի գործը
-Ես երբեք չեմ սիրել խոսել իմ կատարած աշխատանքի մասին, քանի որ կարծում եմ` անպայման չէ քո կատարած օգնության մասին տարածես ի լուր բոլորի, քանի որ դու դրա համար չես անում: Առաջինը եղել է շատ տարիներ առաջ, երբ երիտասարդ հասակում օգնեցի Աբովյան քաղաքի եկեղեցու տաճարի վերանորոգմանը: Ես միշտ ճիշտ եմ համարել աշխատանքից բաժին հատկացնել կարիքավորներին: Ես ինչպես կարող էի անտարբեր նայել երկրաշարժի և պատերազմի տարիներին իմ հայ ժողովրդի ծանր պայմաններում հայտնվելու փաստին: Այդ տարիներին, և մանավանդ պատերազմի տարիներին, ոչինչ չէի խնայում, որպեսզի այստեղից օգնեի և օգտակար լիներ իմ ազգին:
-Ի՞նչն է պատճառը, որ անտարբեր չէք:
-Ինչպե՞ս կարող եմ անտարբեր լինել, չէ՞ որ ինքս էլ միշտ աշխատելով, ապահովված լինելով հանդերձ, ունեցել եմ նաև դժվար պահեր, անհաջողություններ, առողջական լուրջ խնդիրներ ևս: Հրաշքով, Աստծո կամոք ապաքինվեցի:
-Իսկ դուք ընդգրկված չ՞եք որևէ բարեգործական միությունում
-Ոչ: Եղել են առաջարկներ, սակայն չեմ ցանկանում, որ մարդիկ մտածեն, թե ես բարեգործի անունը ցանականում եմ շահարկել ի օգուտ ինձ: Ոչ, ես ամեն ինչ անում եմ իմ միջոցներով: Վերջերս հեռուստատեսությունից տեղեկացա Գյումրիում քանդված տան մասին: Նրանց կոորդինատրները վերցնելով` անմիջապես ուղարկեցի հագուստ և դրամական օգնություն, նաև պատրաստ եմ պարբերաբար օգնել նրանց:
-Ի՞նչ եք զգում մարդկանց օգնելով, կարող ե՞ք նկարագրել այդ զգացողությունը
-Կարճ ասած` հանգիստ եմ գլուխս բարձին դնում և քնում: Շատերը մտածում են` շատ գումար աշխատեն, որ կուտակեն, բայց ես մտածում եմ` աշխաեմ, որ կարողանամ օգնել մարդկանց: Միշտ քիչ եմ համարում իմ արածը:
-Ի՞նչ երազանք կամ ծրագրեր ունեք, որոնք կցանկանայիք իրագործել
Ես միշտ երազել եմ մանկատուն կառուցել:
-Ի՞նչ կմաղթեիք հայ ազգին
-Կցանկանամ բոլորը ապրեն բարվոք և ապահով կյանքով, աղքատ չլինեն:
-Իսկ եթե մարդ հոգո՞վ է աղքատ
-Ես կարծում եմ, որ նյութապես աղքատը, այդքան անտուն և անապահով մարդ չէր լինի:
-Ի՞նչ կմաղթեք «Մենուա» ամսագրին:
-«Մենուա» ամսագրին ցանկանում եմ բազմաթիվ ընթերցողներ, քանի որ ես շատ հավանում եմ այս ամսագիրը, այն բազմաբովանդակ է և հետաքրքիր տեղեկություններով հարուստ, շատ բան կարելի է տեղեկանալ աշխարհի բոլոր կետերից:
«Մենուա» ամսագիր N4

Twitter
Myspace
Furl
Newsvine
Googlize this
Blinklist
Facebook
Wikio










+18°













