ՀԱՅԱՑՔ ՇԻՐԱԿԻՑ
  
Վերջին հայ սամուրայը
Չորեքշաբթի, 24 Հուլիս 2013 13:24

1920 թվականի հոկտեմբերի 30-ն հայկական բանակի ստորաբաժանումները առանց դիմադրության թուրքերին հանձնեցին Կարսը: Ամբողջ զորախումբը՝ ռազմաճակատի հրամանատարությունը ներառյալ, անձնատուր եղավ թշնամուն: Բացառությամբ… 

(Գնդապետ Հովհաննես Մազմանյանի ծննդյան 120-ամյակին)

Աշնանը հայրս միշտ հիվանդանում էր: Կենսաբանական յուրահատուկ մի օրացույցով՝ միշտ նոյեմբերի առաջին կեսին: Եւ, այդ օրերին, որպես կանոն՝ միշտ ցեխ, անձրեւ, թաց ձյուն, խոնավ, տխուր ու ճնշող մի եղանակ: Ու այդ ամենի հետ  էլ՝  տանը հիվանդ հայրդ: Մայրս ասում էր, որ ընդհանուր առմամբ, նա պատերազմից   շատ հյուծված ու վատառողջ էր վերադարձել: Մի քանի անգամ վիրավորվել էր:

 
  
«Կռված տղերքի» «կենսագրական սիլիկոնը»
Չորեքշաբթի, 24 Հուլիս 2013 13:14

Բոլոր այն զինվորներին, որոնք հավասարապես ազնիվ եղան իրենք իրենց առաջ՝ թե պատերազմի դաշտում, թե դադարի տարում1992-ի աշունն է: Հադրութի պաշտպանական շրջանի գումարտակներից մեկի հրամանատար Բադասյան Վահանի հետ գնում ենք «սեպարատ բանակցություններ» վարելու: Բանակցության առարկան պատերազմի «մարդասիրական» կողմն է: Փորձելու ենք հակառակորդի հետ ինչ-ինչ համաձայնություններ ձեռք բերել գերիների և պատանդների` թե զինվորական, թե քաղաքացիական, թե կենդանի, թե մեռած,  փոխանակում իրականացնելու համար:Իսկ դրսում Հադրութի այն սովորական, հաճելի աշուններից մեկն է:

 
  
Աղուհացի դառնությունն ու պետական դավաճանությունը
Չորեքշաբթի, 24 Հուլիս 2013 12:56

Այդ տարի Համալսարանում (է՜ն թվերին Պետական Համալսարան ոչ ոք էլ չէր ասում, երեւի թե միայն գյուղական ինտելիգենտները) երկրորդ կիսամյակը դեռ չսկսված, մի շաբաթով թե տաս օրով կարանտին հայտարարվեց: Թեեւ մեր շրջապատում մենք հիվանդներ ոնց որ թե չէինք տեսնում, բայց դեկանատում մեզ ասացին, թե «քաղաքում գրիպ կա»: Փետրվարի թոշակը ստացանք, եկանք հանրակացարան: Հետո, ի՞նչ անենք: Տները գնալ չէինք ուզում՝ ձմեռային արձակուրդներից նոր էինք վերադարձել: Լավ, այդ շաբաթ-տաս օրը ո՞նց օգտագործենք: Որոշեցինք: Գնում ենք «աէրոպորտ», ընտրում ենք էժան տոմսով մի քաղաք ու թռչում: Ընտրվեց Վոլգոգրադը: Թռանք: Մեր ժամանելը համընկավ Ստալինգրադի ճակատամարտի հաղթական ավարտի կապակցությամբ քաղաքում  հսկա հանդիսությունների անցկացման օրերի հետ: Մենք էլ մասնակցեցինք: Եղանք Մամաեւ Կուրգանի Փառքի Սրահում, Ֆելդմարշալ Պաուլյուսի գերի հանձնվելու վայրում՝ քաղաքային հանրախանութի նկուղում, գերմանացիներին ցուցաբերած դիմադրության խորհրդանիշ դարձած մի շարք այլ վայրերում, եւ այդ ամենից խիստ տպավորված, բայց Վոլգոգրադի «աէրոպորտում » վեջին կոպեկներով «մարդա մի-մի հատ ութ կոպեկանոց պերաշկի մի կերպ հաջողացրած» մեզ հասցրինք Երեւան: Բոլորս, բնականաբար, «զրոյի վրա նստած»:

 
  
Մարգինալացվող կրիմինալը
Շաբաթ, 16 Մարտ 2013 23:22

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բավական ծավալուն հարցազրույց էր տվել Գյումրու Ցայգ հեռուստաընկերությանը: Հարցազրույցի նախաձեռնողը Վարդան Ղուկասյանն էր, որն ի սկզբանե ցանկացել էր բանավիճել քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, բայց ինչպես Ղուկասյանն ասաց հարցազրույցի ընթացքում՝ Բալասանյանը հրաժարվել էր բանավեճից:Պատճառը թերևս նոր չէ, նոր է առիթը, հին ու նոր քաղաքապետերի ու նրանց թիմերի միջև կա որոշակի հակասություն, որի պատճառը քաղաքապետի պաշտոնն է, իսկ պայքարը դրսևորովում է թիմերի միջև հնչող մեղադրականներով: Ստեղծվել է մի կիրավիճակ, երբ ունենք խաղի մի քանի մասնակից: Մի կողմից Վարդան Ղուկասյանն է, որին այս պահին կարող ենք ֆիքսել որպես խաղի «կրիմինալ» կողմ:

 
  
Մի «մատնության» պատմություն
Երեքշաբթի, 28 Օգոստոս 2012 22:07

Avetiq-Isahakyan big1944-ին վարպետը մտածում էր Արեւմտյան Հայաստանը հետ վերցնելու մասին

Սովետահայ սերունդը մեր մեծերին ճանաչել է միայն նրանց ստեղծագործություններով: Ճիշտ է` մոնումենտալ, հանճարեղ ստեղծագործություններով, բայց միևնույն է` զուտ որպես հեղինակի: Հետո միայն, նրանց մահից տասնամյակներ անց և հատկապես՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, նոր-նոր սկսեցին այստեղից-այնտեղից դեռևս ոչ ամբողջական տեղեկություններ ի հայտ գալ այդ մեծագույն մտածողների հասարակական ու քաղաքական, այն է` ազգանվեր ու հայրենանվեր գործունեության վերաբերյալ: Ասենք, օրինակ, Վահան Տերյանի հուսահատ ճիգերը` Հայաստանի համար մի բանի հասնել Լենինի շրջապատում, կամ էլ Արա Սարգսյանի անմիջական մասնակցությունը ՆԵՄԵՍԻՍ գործողությանը: Եվ, իհարկե, Մեծն Վարպետի` Ավետիք Իսահակյանի կյանքի ու գործունեության մյուս կողմը` որպես ազգային գործչի: Վարպետի կերպարի այդ կողմը շղարշող քողը նոր-նոր է սկսել թեթև-ինչ վեր հանվել և, ինչպես որ ցանկացած հանճարի պարագայում, Իսահակյանի կերպարն էլ որ «կտրվածքով» էլ որ ուսումնասիրվի, բնականաբար, անսպառ է լինելու և անհատակ:

 
  
Հարցազրույց քաղաքապետի հետ
Հինգշաբթի, 16 Օգոստոս 2012 23:48

Գևորգ Թումանյան 

Քաղաքապետը
վեց տեղակալ ունի
օրական
ծեծում է մեկ տեղակալի
յոթերորդ օրը
հանգստանում է

***

 
  
«Բարգավաճ» տրանսպորտ
Երեքշաբթի, 08 Նոյեմբեր 2011 23:07

Երկու շաբաթ առաջ էր… Երևանից Գյումրի մեկնող միկրոավտոբուսը (գազելը) Թալինի մերձակայքում կտրուկ գցեց արագությունը: Գլորվելով մի կերպ հասանք Ազատան: Ուղևորները սկսեցին տրտնջալ: Ուզում էին լույսով քաղաք հասնել: Պարզվեց վառելիքը չէր բավարարում և վարորդը փորձում էր խնայողաբար այն օգտագործել: Մարալիկի մոտերքում մի տեղ, այնուամենայնիվ մեքենան կանգ առավ լիցքավորվելու: Քսան րոպե ուղևորները ստիպված եղան ԱԳԼՃԿ -ի սպասասրահում սպասել: Երբ կրկին տեղավորվեցինք միկրոավտոբուսում, ուղևորներից մի կին չկարողացավ զսպել զայրույթը և բարձր հայտարարեց, որ այս անգամ Մարտուն Գրիգորյանին չի ընտրելու: Մարտուն Գրիգորյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզային կառույցի ղեկավարն է, ՀՀ ԱԺ պատգամավոր, որն ընտրվել է Գյումրիից և հանդիսանում է «Տրանս-Ակնթարթ» ՍՊԸ-ի ոչ պաշտոնական ղեկավարը (2003-2007 թթ նա եղել է այդ ՍՊԸ տնօրենը և «Հայավտոկայան» ՓԲԸ-ի Գյումրու ավտոկայանի պետի տեղակալը):

 
  
Ջարդի Ձոր` աղբի ձոր
Չորեքշաբթի, 24 Օգոստոս 2011 17:50

131409541951_jardi_dzor_bigԳյումրիից մոտ 25 կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք, Ջաջուռի լեռնանցքով դեպի ձախ, մի մեծ ձոր կա: Մեկ դրան անվանում են Հզազի ձոր, մեկ՝ Հերհերի ձոր, իսկ բոլորի համար ընդունված «ունիվերսալ» անվանումն է՝ Ջարդի Ձոր: Հայ-թուրքական պատերազմի ժամանակ՝ 1920 թվի աշնանը թուրքերը այս ձորն են բերել ու զանգվածաբար գնդակահարել Ալեքսանդրապոլից ու մոտակա գյուղերից մոտ 5000 խաղաղ բնակիչ: Դրա համար էլ ասում են «Ջարդի Ձոր»:

Անցած դարի 60-կաններին, երբ հայերին արտոնվեց հիշել, որ Թուրքիայի կողմից իրենց նկատմամբ դարասկզբին իրականացվել է ցեղասպանություն, Ջարդի Ձորում էլ կանգնեցվեց երեք աղբյուրներով մի համեստ հուշարձան, որի վրա գրված է. «ՀԻՇԱՏԱԿ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՀԱՅ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ»:

 
  
ՖԱՅՏՈՆ ԱԼԵՔԸ
Շաբաթ, 06 Օգոստոս 2011 21:32

1

faetonԳյումրի քաղաքում շատ կառապան կար.

Այնտեղ էր ապրում Բաբիենց Հայկը,

Այդ տղամարդն էր Ալեքպոլ բերել

Առաջին փոքրիկ երկանիվ կառքը:

Այնտեղ էր ծնվել Ծուռվզենց Արշոն,

 
  
Չունենամ քեզ նման մշակույթի նախարարությունը
Երկուշաբաթի, 04 Հուլիս 2011 21:56
Minas_30407174036_big

Չունենամ քեզ նման մշակույթի նախարարությունը

«Եթե մի բան վատ է, ուրեմն ավելի վատանալու միտում ունի:»

Մերֆալոգիական ճշմարտություններից

ՀՀ մշ. նախարարության կայքում մի գրություն է հայտնվել հուլիսի 1-ին.

(http://www.mincult.am/1/am/?module=news&mid=2&id=3006)

Հարցման ամբողջական տեքստն այս է.

Հարցում Գյումրու <<Ժուռնալիստների <<Ասպարեզ>> ակումբ>> ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին

 
  
Աջակցելով Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին
Շաբաթ, 16 Ապրիլ 2011 11:30

IMG_1004_hayacq_shirakic
Կ
ոնֆերանսում «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի ելույթը
“Աջակցելով Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին”

կ
ոնֆերանս, ապրիլ 14-15, 2011, Երևան,

 


Գլխավոր ՀԱՅԱՑՔ ՇԻՐԱԿԻՑ
Google 558.81 ▼10.04 (-1.76%)
Microsoft 42.33 ▼0.52 (-1.21%)
Apple 124.58 ▼2.56 (-2.01%)
Intel Corporation 31.96 ▼0.76 (-2.31%)
NASDAQ:GOOG

Google

Company ID [NASDAQ:GOOG] Last trade:558.81 Trade time:12:24PM EDT Value change:▼10.04 (-1.76%)
NASDAQ:MSFT

Microsoft

Company ID [NASDAQ:MSFT] Last trade:42.33 Trade time:12:24PM EDT Value change:▼0.52 (-1.21%)
NASDAQ:AAPL

Apple

Company ID [NASDAQ:AAPL] Last trade:124.58 Trade time:12:24PM EDT Value change:▼2.56 (-2.01%)
NASDAQ:INTC

Intel Corporation

Company ID [NASDAQ:INTC] Last trade:31.96 Trade time:12:24PM EDT Value change:▼0.76 (-2.31%)
Add this page to Blinklist Add this page to Del.icoi.us Add this page to Digg Add this page to Facebook Add this page to Furl Add this page to Google Add this page to Ma.Gnolia Add this page to Newsvine Add this page to Reddit Add this page to StumbleUpon Add this page to Technorati Add this page to Yahoo
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: