Ալեքսանդր Խատիսյան
Երեքշաբթի, 08 Նոյեմբեր 2011 13:29
smaller text tool iconmedium text tool iconlarger text tool icon

Ալեքսանդր Խատիսյանը ծնվել է 1874 թ. փետրվարի 17-ին, Թիֆլիսում: Խատիսյանների գերդաստանը նշանավոր էր Կովկասում: Ալեքսանդրի հայրը հասարակական, պետական գործիչ էր և բարձր դիրք ուներ, Կոստանդին Խատիսյանը, որ Ալեքսանդրի ավագ եղբայրն էր, դեռ պատանության տարիներից ակտիվ հասարակական կյանքով էր ապրում և ՀՅԴ հիմնադիրներից էր: Ինքը` Ալեքսանդրը, ժամանակի ամենազարգացած մարդկանցից էր: Կյանքի տարբեր ժամանակահատվածներում զբաղվել է բժշկությամբ, լրագրությամբ, թարգմանչությամբ, քաղաքականությամբ…

Ալեքսանդր Խատիսյանն ավարտել է Թիֆլիսի պետական գիմնազիան, ապա սովորել Մոսկվայի և Խարկովի համալսարաններում, ստացել բժշկի մասնագիտություն: Սակայն նրան բախտ չէր վիճակված զբաղվելու բժշկությամբ: Երիտասարդ Ալեքսանդրը վճռում է, որ պետք է գնա հոր և եղբոր հետքերով և հասարակական գործունեությամբ զբաղվի: Տակավին պատանի` նա տոգորված էր Կադետական կուսակցության գաղափարախոսությամբ և անդամագրվում է նրան: Բայց հետագայում իր հասարակական կյանքը կապում է բացառապես հայ իրականության հետ և հեռանալով Կադետական կուսակցությունից` 1917 թ. անդամագրվում է Հայ հեղափոխական դաշնակցությանը:

Հասարակական գործունեության բնագավառում Ալեքսանդր Խատիսյանը գլխապտույտ կարիերա է ապահովում. 1900 թ. վերադառնում է Թիֆլիս`  մշտական բնակության, 1902 թ. արդեն ընտրվում է Թիֆլիսի քաղաքային խորհրդի անդամ: Այստեղ նա ակտիվ գործունեություն է ծավալում, աչքի ընկնում և 1906 թ. դառնում քաղաքագլխի օգնական, իսկ 1909-1917 թթ. ` Թիֆլիսի քաղաքագլուխ: Նա հատկապես աչքի է ընկնում հռետորական արվեստով և ժամանակի քաղաքական կյանքի հմուտ վերլուծական կարողությամբ, որի համար արժանացելէ «Կովկասյան ոսկեբերան» բնորոշմանը: 1916 թ. նա ընտրվել է Կովկասի 44 քաղաքների միության նախագահ:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ակտիվորեն աջակցել է հայկական կամավորական ջոկատների կազմավորման աշխատանքներին:

Աստիճանաբար հասարակական քաղաքական կյանքում Խատիսյանի հեղինակությունն այնքան է մեծանում, որ նա, ըստ էության, դառնում է ժամանակի հայ քաղաքական մտքի ավանգարդը: 1915 թ. նա ընտրվում է Ազգային բյուրոյի նախագահի տեղակալ:

Այնքան մեծ էր նրա հեղինակությունը, որ Կովկասի քաղաքական ուժերը 1916 թ. հենց նրան վստահեցին բանակցությունները Կովկասի փոխարքա Նիկոլայ Նիկոլաևիչ Ռոմանովի հետ. պետք էր համոզել անցնել պետական հեղաշրջում ծրագրած քաղաքական ուժերի գլուխը, որոնց նպատակը երկիրը բոլշևիկյան վտանգից փրկելն էր: 1917 թ. փետրվար-հոկտեմբեր ամիսներին Խատիսյանը Ազգային բյուրոյի նախագահն էր և միաժամանակ Հայ քաղաքական կուսակցությունների խորհրդի նախագահը:

1917 թ. նա տեղափոխվում է Հայաստան և 1917-1918 թթ. Ալեքսանդրապոլի քաղաքագլուխն էր: Շուտով ՀՅԴ-ն վստահում է նրան Անդրկովկասի Սեյմում առևտրի նախարարի պաշտոնը, և Խատիսյանը ստիպված էր վերադառնալ Թիֆլիս: Նա նաև Տրապիզոնի ու Բաթումի բանակցությունների ժամանակ հայկական պատվիրակության կազմում էր և հունիսի 4-ին հենց Խատիսյանն ու Քաջազնունին են Բաթումում ստորագրել հաշտության պայմանագիրը ՀՀ և Թուրքիայի միջև:

ՀՀ անկախության հռչակումից հետո` 1918 թ. նոյեմբերին, Ալեքսանդր Խատիսյանին վստահվեց արտգործնախարարի պատասխանատու պաշտոնը. նա ի պաշտոնե մասնակցեց Փարիզի հաշտության բանակցություններին ու ներկայացրեց ՀՀ շահերը: Հովհաննես Քաջազնունու հրաժարականից հետո Ալեքսանդր Խատիսյանը 1919 թ. փետրվարի 15-ին նշանակվեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, իսկ  օգոստոսի 19-ին ընտրվեց ՀՀ վարչապետ և ղեկավարեց երկիրը մինչև 1920 թ. մայիսը` մինչև տխրահռչակ բոլշևիկյան խռովությունները:

Հենց Խատիսյանի վարչապետության օրոք կայացավ ՀՀ կյանքում աննախադեպ կարևորագույն իրադարձությունը`  Հայաստանի առաջին խորհրդարանի ընտրությունները: Դարձյալ նրա վարչապետության օրոք բացվեց Հայաստանի համալսարանը, Հայաստանի երդվյալ ատենակալների դատարանը, նրա կառավարությունը ձեռնամուխ եղավ Լոնդոնում հայկական դրամի տպագրությանը: Արտաքին քաղաքականության բնագավառում Խատիսյանի կառավարությունը բռնեց առավել կրավորական դիրք, այն է` խուսափել պատերազմներից և բոլոր սահմանային խնդիրները հարևանների հետ լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: Նա լոյալ էր տրամադրված նաև բոլշևիզմի նկատմամբ: Երբ Ադրբեջանում և Վրաստանում բոլշևիկները քաղաքական հալածանքների էին ենթարկվում, Հայաստանում նրանք ազատ գործում էին, անգամ ոմանք աշխատում էին կառավարական հաստատություններում:

Որպես վարչապետ իր լիազորությունները ցած դնելուց հետո Խատիսյանը չհեռացավ քաղաքականությունից: Նա կառավարող ՀՅԴ Բյուրոյի անդամ էր և միշտ ակտիվ մասնակցություն ուներ երկրի քաղաքական, հասարակական կյանքում: 1920 թ. ամռանը ՀՀ կառավարությունը նրան գործուղեց արտասահման` Հայաստանի օգտին փոխառություն կազմակերպելու նպատակով:

1920 թ. դեկտեմբերի 2-ին Ալեքսանդր Խատիսյանը ստորագրեց, թերևս, իր կյանքի ամենածանր, ամենանվաստացուցիչ պայմանագիրը. ՀՅԴ Բյուրոյի և ՀՀ կառավարության հանձնարարականով հենց նա կուսակցության և կառավարության անունից ստորագրեց Ալեքսանդրապոլի հռչակագիրը, որով ՀՀ իշխանությունը հանձնվում էր Հայհեղկոմին:

Բոլշևիկյան բռնագրավումից հետո նա տարագրվեց հայրենիքից և օտարության մեջ հրատարակեց «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» աշխատությունը, որը կարևոր սկզբնաղբյուր է ՀՀ պատմության ուսումնասիրման համար:

Խատիսյանը հիմնական բնակություն հաստատեց Փարիզում: Այստեղ ևս նա  շարունակեց զբաղվել հասարակական կյանքով: Սկզբնապես նա զբաղեցրեց Հայոց ազգային պատվիրակության նախագահի տեղակալի պաշտոնը, ապա` նախագահի, և 1923 թ. Լոզանի կոնֆերանսում ներկայացրեց հայ ժողովրդի շահերը Ազգերի լիգայում:

Երբ սկսվեց Երկրորդ աշխարհամարտը, և ֆաշիստները գրավեցին Փարիզը, Ալեքսանդր Խատիսյանը տեղափոխվեց Պորտուգալիա և հաստատվեց Պորտուում: Փարիզի ազատագրումից հետո կրկին վերադարձավ Ֆրանսիա:

Ալեքսանդր Խատիսյանը մահացավ 1945 թ. մարտի 10-ին, տարագրության մեջ` Փարիզում:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ
ankakh.com 

 

Orphus system  

Գյումրի | թարմ. Երկուշաբթի, 29 հուլ. 2013, 00:51 (GMT +4)
+12°
վлабый лиա.неա.ый անձրև
638 mmHg, 82%, 4 մ/վ հ.-հ.ա.
արևածագ: 05:58, մայրամուտ: 20:23
Google 885.35 ▼2.35 (-0.26%)
Microsoft 31.62 ▲0.23 (0.73%)
Apple 440.99 ▲2.49 (0.57%)
Intel Corporation 23.26 ▲0.20 (0.87%)
NASDAQ:GOOG

Google

Company ID [NASDAQ:GOOG] Last trade:885.35 Trade time:4:00PM EDT Value change:▼2.35 (-0.26%)
NASDAQ:MSFT

Microsoft

Company ID [NASDAQ:MSFT] Last trade:31.62 Trade time:4:00PM EDT Value change:▲0.23 (0.73%)
NASDAQ:AAPL

Apple

Company ID [NASDAQ:AAPL] Last trade:440.99 Trade time:3:59PM EDT Value change:▲2.49 (0.57%)
NASDAQ:INTC

Intel Corporation

Company ID [NASDAQ:INTC] Last trade:23.26 Trade time:4:00PM EDT Value change:▲0.20 (0.87%)
Add this page to Blinklist Add this page to Del.icoi.us Add this page to Digg Add this page to Facebook Add this page to Furl Add this page to Google Add this page to Ma.Gnolia Add this page to Newsvine Add this page to Reddit Add this page to StumbleUpon Add this page to Technorati Add this page to Yahoo
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: