Խէլառ Արամի երգը
Երեքշաբթի, 12 Ապրիլ 2011 14:00
Hits smaller text tool iconmedium text tool iconlarger text tool icon
Արամը Հովերա գեղացի էր տընով տէղով ինչըխ գէղացիկ կըսէին խէլառ էին ըսէնք դու էլ գիտէս: Ասոյի դէլպարը հըմը կարճ էր սիրուն էլ էր փէշէն էլ ծուռ, քյասիպ էին մարդը Ասոն թամբալ մարդ էր աշխատելու հէտ գըլոխ չունիր գէղին գըզըրութէն կէնէր: Մի օրըմ մըտնիկը գոմը էդոնք ջուխտը եզ ունէին մըսուրքը թամըզէլու վախթը կակալ կը գըդնի «Կա չըկա կընիկըս սիրող կէնէ, քոռախատի էդ օրընէլ բըդի էրթար Ղասաղուսուտ պոլ փոշտը:

 

Ասոն կերթա իրա հէռու ազգականնէրից մէկի քովը օր էդ մարդը իրա կընկա սիրողը կէղնի էդոր գանգըտիկը կըսէ տըղա մըխո կընիկըս սիրող կէնէ գէ, ղարագյոզ եզա մըսըրքէն կակալ գըտա, էսէլ կէրթամգէ Ղասաղուսուտ ըսովէլըտ կառնիս կէրթաս գէ մէր գոմը տափիս գէ, հըմը տէսար գէ ըսովէլըտ զարկէս սատկըցուս գէ գուգամ ջուղապը ես կուտակ գէ»:

Ասոն ամէն բառի վէրջում «գէ» բառն էր օկտագործում: Ասոն Ղասաղուսատէն տուն գուգա Մըխոն ու իրա կընիկը գոմը կէղնին խէլառ Արամը խաղ կապէկը.

Ասոն էկավ Մըխոն կէնէր,
Հըլը կէնէր, հըլը կէնէր:
Դիլբարի թումբանը օդիքէն կըհանէր
Համ կը հանէր, համէլ կէնէր
Էլի կէնէր, էլի կէնէր

Գեղի  սոխըղները էրէխէքը երգէլով ման գուկաին:

Ասացող` Գէղամ Արմենակի Չթչյան, ծնված կարսի նահանգի հովերա գյուղը 1892 թ.
 

Ավելացնել մեկնաբանություններ


Անվտանգության կոդ
Թարմացնել

Add this page to Blinklist Add this page to Del.icoi.us Add this page to Digg Add this page to Facebook Add this page to Furl Add this page to Google Add this page to Ma.Gnolia Add this page to Newsvine Add this page to Reddit Add this page to StumbleUpon Add this page to Technorati Add this page to Yahoo
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: