Թափուր աշխատատեղի մրցույթ «Դեպի առաջ» երեխաների կենտրոնում
Շաբաթ, 07 Մարտ 2015 23:17
Hits smaller text tool iconmedium text tool iconlarger text tool icon
«Դեպի առաջ» նորաստեղծ բարեգործական հասարակական կազմակերպությունը Գյումրու սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների  համար հիմնել է արտադպրոցական կրթական ցերեկային կենտրոն: Կրթական ցերեկային կենտրոնը հայտարարում է հայոց լեզվի և գրականության, անգլերենի, մաթեմատիկա առարկաների դասավանդողների աշխատատեղերի մրցույթ:

Աշխատանքային տևողությունը՝ շաբաթը 6 օր, յուրաքանչյուր աշխատանքային օր՝  4 ժամ տևողությամբ (0.5 դրույքաչափ)
Սկիզբ` 2015թ.  ապրիլի 1-ից
Վայր` Գյումրի, Մովսես Խորենացի 31/8 (Սախարովի հրապարակի մերձակա տարածք)

Ընդհանուր նկարագիր

«Դեպի առաջ» երեխաների կենտրոնը  հայտարարում է հայոց լեզվի և գրականության, անգլերենի, մաթեմատիկա առարկաների դասավանդողների՝ դասավանդման և դպրոցահասակ երեխաների դասապատրաստումն իրականացնելու նպատակով:

Աշխատանքային պարտականություններն են՝

Հայոց լեզու և գրականություն , անգլերեն, մաթեմատիկա առարկաների-

- դպրոցահասակ երեխաների դասավանդում և դպրոցական ծրագրի թեմաներով աշակերտների  դասապատրաստման պատշաճ իրականացում

- աշակերտներին լսելու և նրանց հանդեպ հոգատար վերաբերմունքի ցուցաբերում

Պահանջվող որակավորումներ 

- Բարձրագույն կրթություն,

- Առարկաների գերազանց իմացություն

- Հաղորդակցվելու ունակություն, ճկունություն

- Թիմային աշխատանքի կարողություն, կազմակերպչական բավարար ունակություններ,

-  Խոսակցական զարգացած ունակությունների առկայություն (կիրթ, շփվող, ակտիվ)

- Պատրաստակամություն մասնակցելու մասնագիտական վերապատրաստման դասընթացների և ինքնակրթության գործընթացին

- Ծանրաբեռնված պայմաններում աշխատելու կարողություն

- Լրացուցիչ պարտականությունների ու արտահերթ աշխատանքի իրականացման պատրաստակամություն

Դիմելու կարգ 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրականը (CV/Resume) և հետաքրքրության նամակը (Cover Letter)  Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար    էլեկտրոնային հասցեով` նշելով «դիմում աշխատատեղի համար»:

Դիմորդներից մրցութային հանձաժողովի կողմից առավելագույնս համապատասխանող թեկնածուներից երկրորդ փուլ անցած 5-7 մասնագետների հետ կկազմակերպի հանդիպում-հարցազրույց, ապա յուրաքանչյուր առարկա դասավանդելու համար կընտրվի մեկական մասնագետ: Ընտրված մասնագետների հետ կկնքվեն աշխատանքային պայմանագրեր: Աշխատանքային առաջին 6 ամիսները կհամարվեն որպես  փորձաշրջան:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը

2015 թ. մարտի 15-ը, ժամը`18:00-ն:

Orphus system  
Google 538.22 ▲7.52 (1.42%)
Microsoft 47.75 ▲1.05 (2.25%)
Apple 127.62 ▲2.36 (1.88%)
Intel Corporation 32.80 ▲0.56 (1.72%)
NASDAQ:GOOG

Google

Company ID [NASDAQ:GOOG] Last trade:538.22 Trade time:4:01PM EDT Value change:▲7.52 (1.42%)
NASDAQ:MSFT

Microsoft

Company ID [NASDAQ:MSFT] Last trade:47.75 Trade time:4:01PM EDT Value change:▲1.05 (2.25%)
NASDAQ:AAPL

Apple

Company ID [NASDAQ:AAPL] Last trade:127.62 Trade time:4:01PM EDT Value change:▲2.36 (1.88%)
NASDAQ:INTC

Intel Corporation

Company ID [NASDAQ:INTC] Last trade:32.80 Trade time:4:01PM EDT Value change:▲0.56 (1.72%)
Add this page to Blinklist Add this page to Del.icoi.us Add this page to Digg Add this page to Facebook Add this page to Furl Add this page to Google Add this page to Ma.Gnolia Add this page to Newsvine Add this page to Reddit Add this page to StumbleUpon Add this page to Technorati Add this page to Yahoo
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: