«Անկարելին՝ կարելի. նախատիպի որոնում». ֆիլմի դիտում-քննարկում Գյումրիում
Հինգշաբթի, 20 Փետրվար 2014 23:39
Hits smaller text tool iconmedium text tool iconlarger text tool icon

1902853 429393667192183 153388792 nՓետրվարի 25-ին՝ ժամը 16:00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տեղի կունենա Տիգրան Պասկևիչյանի «Անկարելին՝ կարելի. նախատիպի որոնում» վավերագրական ֆիլմի ցուցադրություն-քննարկումը:

Քննարկման բանախոսներն են`

Տիգրան Պասկևիչյան, գրող, հրապարակախոս
Մանանա Ասլամազյան, մեդիա ոլորտի մասնագետ, Internews Network-ի «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի տնօրեն

Ֆիլմի առանցքում Խորհրդային Միությունում գոյություն ունեցող «սամիզդատ» (հայերեն՝ ինքնահրատ) երևույթն է՝ ընդհատակում տպագրվող ու թաքուն (նեղ շրջանակներում) տարածվող գրական և տեղեկատվական այն շերտը, որը պաշտոնապես որակվում էր որպես «վտանգավոր» և «հակասովետական»:

Սամիզդատը, ըստ Տիգրան Պասկևիչյանի, իր հիմնական սկզբունքներով և տարածման ձևով շատ նման է համացանցի կառուցվածքին. երկու տիրույթներում էլ մարդն ինքն է ընտրում` ինչ կարդալ:

Ֆիլմն ամփոփում է սամիզդատի ստեղծման և դրա զանազան դրսևորումների պատմությունը, սամիզդատներ հրատարակողների գործունեությունը Սովետական Միությունում: Ֆիլմում ներկայացված է նաև հայ այլախոհների և ինքնահրատների հեղինակների գործունեությունը:

Տիգրան Պասկևիչյանի նախաձեռնությամբ Ֆեյսբուքում ստեղծվել է Սամիզդատ էջը ( https://www.facebook.com/pages/Samizdat/444883865612862), որտեղ տեղադրվել են սամիզդատի մասին ֆիլմի հեղինակի ուսումնասիրության արդյունքում ստացված հսկայածավալ տեղեկատվությունն ու վիդեո/աուդիո արտադրանքը, որը տեղ չի գտել 35 րոպեանոց ֆիլմում:

Orphus system  
Google 538.22 ▲7.52 (1.42%)
Microsoft 47.75 ▲1.05 (2.25%)
Apple 127.62 ▲2.36 (1.88%)
Intel Corporation 32.80 ▲0.56 (1.72%)
NASDAQ:GOOG

Google

Company ID [NASDAQ:GOOG] Last trade:538.22 Trade time:4:01PM EDT Value change:▲7.52 (1.42%)
NASDAQ:MSFT

Microsoft

Company ID [NASDAQ:MSFT] Last trade:47.75 Trade time:4:01PM EDT Value change:▲1.05 (2.25%)
NASDAQ:AAPL

Apple

Company ID [NASDAQ:AAPL] Last trade:127.62 Trade time:4:01PM EDT Value change:▲2.36 (1.88%)
NASDAQ:INTC

Intel Corporation

Company ID [NASDAQ:INTC] Last trade:32.80 Trade time:4:01PM EDT Value change:▲0.56 (1.72%)
Add this page to Blinklist Add this page to Del.icoi.us Add this page to Digg Add this page to Facebook Add this page to Furl Add this page to Google Add this page to Ma.Gnolia Add this page to Newsvine Add this page to Reddit Add this page to StumbleUpon Add this page to Technorati Add this page to Yahoo
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: