Շիրակի մարզպետարանի արձագանքը «Շիրակ կենտրոնի» ահազանգին
Չորեքշաբթի, 14 Մարտ 2012 14:47
Hits smaller text tool iconmedium text tool iconlarger text tool icon

ԲԱՑ ՆԱՄԱԿ

ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին

ՀՀ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին 

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին 

Գյումրու սոցիալապես ծանր պայմաններում հայտնված անօթևան, 3 անչափահաս երեխաներ խնամող միայնակ մոր ընտանիքին աջակցելու և երեք երեխաներին մանկատուն տեղափոխելու խնդրի մասին 

Հարգելի պարոն նախարար, պարոն մարզպետ և պարոն քաղաքապետ.

Գյումրու տնակային ավաններ մեր հերթական այցելություններից մեկի ժամանակ Վարդբաղ թաղամասում, նախկին մարզական համալիրի կացարաններից մեկում հանդիպեցինք ծայրահեղ ծանր սոցիալական և առողջական պայմաններում իր  մանկահասակ երեք երեխաների հետ գոյատևող 33-ամյա միայնակ մայր Լիաննա Մեքինյանի ընտանիքին: Այս ընտանիքը որևէ տեղ գրանցում չունենալու պատճառով արդեն մի տարի է` զրկված է սոցիալական նպաստից և պարզապես մատնված է սովամահության: Երեխաներից մեծը` 12-ամյա Նաիրան, փոքր հասակում սրտի վիրահատության է ենթարկվել և սովորում է Գյումրու օժանդակ գիշերօթիկ դպրոցի 4-րդ դասարանում, սակայն գրեթե դպրոց չի հաճախում, միջնեկը` 9-ամյա Տիգրանը անկողնուն գամված մանկուց հաշմանդամ է, իսկ փոքրը` Լուսինեն 2 տարեկան է ու հարևանների պատմելով` մշտապես զրկված է խնամքից և ուշադրությունից: Երեխաների մայրը առավոտից մինչև ուշ երեկո օրվա հացը վաստակելու նպատակով բացակայում է տանից, երեխաներին տնակում մենակ թողնելով:

Դիմելով Ձեզ, խնդրում ենք աջակցել այս ընտանիքին` վերականգնելով  ընտանիքի սոցիալական նպաստը, իսկ երեխաներին հրատապ կերպով տեղափոխել մանկատուն, փրկելով նրանց ցրտից և սովից:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ`  Վահան Թումասյան
24 փետրվարի 2012 թ.

Շիրակի մարզպետարանի պատասխանը (pdf)

Orphus system  
Google 538.22 ▲7.52 (1.42%)
Microsoft 47.75 ▲1.05 (2.25%)
Apple 127.62 ▲2.36 (1.88%)
Intel Corporation 32.80 ▲0.56 (1.72%)
NASDAQ:GOOG

Google

Company ID [NASDAQ:GOOG] Last trade:538.22 Trade time:4:01PM EDT Value change:▲7.52 (1.42%)
NASDAQ:MSFT

Microsoft

Company ID [NASDAQ:MSFT] Last trade:47.75 Trade time:4:01PM EDT Value change:▲1.05 (2.25%)
NASDAQ:AAPL

Apple

Company ID [NASDAQ:AAPL] Last trade:127.62 Trade time:4:01PM EDT Value change:▲2.36 (1.88%)
NASDAQ:INTC

Intel Corporation

Company ID [NASDAQ:INTC] Last trade:32.80 Trade time:4:01PM EDT Value change:▲0.56 (1.72%)
Add this page to Blinklist Add this page to Del.icoi.us Add this page to Digg Add this page to Facebook Add this page to Furl Add this page to Google Add this page to Ma.Gnolia Add this page to Newsvine Add this page to Reddit Add this page to StumbleUpon Add this page to Technorati Add this page to Yahoo
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: